Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնվում ենք ակամա…

Հունվար 27,2015 16:53

Նվիրվում է Սերյոժա Ավետիսյանին

Այո՛, ծնվում ենք ու նույն վայրկյանից ցավով ենք ապրում, որովհետև այն տաք անկյունից մի հսկա աշխարհ, անծանոթ ու խորթ մանկան օրորոց… ուր մայրն է հեռու՝ մեզ ապավինող ու փայփայող՝ ցավ է. ցուրտ է՝ ցավ է:

Ամեն ինչ որոշում է ցավը՝ ծարավը, սովը… Բայց ակամայից սովորում ենք դրան ու ապրում ցավով՝ րոպե առ րոպե, ժամ առ ժամ, օրեր, տարիներ:

Սիրում ենք, երբ փոքր-ինչ սկսում ենք գիտակցել ու զգում ենք, որ սերն էլ է ցավ, սիրելի մորդ, գեթ մեկ վայրկյան տեսադաշտից կորցնելն անգամ ցավ է պատճառում՝ վայրկյանական կորուստ, տևական կորուստ, ուժգին սեր ու էլի Մեծ ցավ:

Կորուստ: Ուրեմն կորուստն էլ է ցավ:

Մեր խորին համոզմամբ կյանքը հիասքանչ է ու մարդը բացառիկ, որովհետև զգում է ամեն ինչ, ծնված օրվանից մինչև մահ, զգում է սեր, հիասթափություն, կարոտ ու տանջանք, հոգին բարձրացնող ու հոգին խոցող ուժգին հարվածներ, արցունքներ ցավոտ, ցավեր բազմազան, անգամ երջանիկ թվացող պահին կարծես մոտալուտ ցավի սպասումով մեծ ցավ ես ապրում: Ապագան էլ իր մեջ ցավ է պարուրում: Հետո կորստի ցավն է տանջում, ինչին որ սովոր ես, ում շատ ես սիրում, միշտ մի խոր անկյունում այն կորցնելու ցավ ես զգում ու ցավելու աստիճան այն փորձում պահել, թաքցնել մի խորը, շատ խորը մասում, որ փայփայես, ոչ մեկ ձեռք չտա, այն միշտ ունենաս, որ չկորցնես, քանի որ կորուստն էլ իր հետ մի Մեծ ցավ է բերում:

Հարազատ մարդկանց, որ ունես կողքիդ ՝ ցավով ես սիրում, նաև կյանքում հայտնվում են այնպիսիք, ում մենք ենք ընտրում և փորձում սիրել, սիրում ենք ու սիրվում… ու ցավն է մեծանում, սիրելի մարդու, սիրելի մարդուց ունեցած փոքրիկով կարծես մենք ավելի խորն ենք մխրճվում այն անտանելի ցավի պալարներում ու այն որ մի ժամանակ ակամա եկանք այս աշխարհ, հիմա փոքր ծիլերով կապվում ենք իրար, իրար ամրանում ու արմատ գցում հաստաբուն ծառի, որ ինչքան գնում խորանում է այն մեծ անտառի փոքրիկ անկյունում, ուր ամեն արմատ իր ցավը ունի:

Միգուցե կյանքն է, որ ապրել է տալիս մարդկանց ակամա, զգացնել է տալիս անմարդկայինը, այն ինչ ցավալի է, այն վազքը, այն ռիթմը, որ պիտի հասնես՝ հանկարծ չուշանաս, պիտի զգաս, զղջաս, պիտի արտասվես, պիտի «մեռնես», բայց նորից ապրես, քանի որ այն մեծ անտառի փոքրիկ անկյունում դու մի ծառ ես և ունես ճյուղեր, ճյուղերն էլ իրենց հերթին են սպասում,դեռ իրենք նոր արմատ են տալու, շարունակելու ապրել, ապրեցնել, որ անտառն առանց ծառ երբեք չմնա:

Ակամա ծնվելն այնքան էլ հեշտ է՝ ապրելն է դժվար, զգալն է դժվար, խիղճն է կրծում ու դավաճանում, իսկ հոգին երևի, որ երկար կապրի, ավելի հանգիստ ու խաղաղ կլինի.

երևի, այս մեծ անիրավ կյանքում, ապրելն է մի փորձ, որ հետո հոգիդ հանգիստ վայելի…

Ելենա ԽՈԴԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031