Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Հայոց բանակի օրվա առիթով

Հունվար 28,2015 14:03

Սիրելի’  հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ: Մեր  հայրենիքի խաղաղությունն ու անկախությունն արդեն 23 տարվա  պատմություն ունի: Այսօր արդեն տարածաշրջանում լավագույնի համարումն ունեցող մեր բանակի կայացման ճանապարհը դժվարիններից էր: Անկախ անցումային տարիների դժվարություններից մեր բանակը կայացավ և այսօր արդեն բարձր մարտունակության խորհրդանիշն է:

Տոնական այս  օրը   ես առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Հայոց բանակի զինվորներին, սպաներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց  ավանդն են ներդրել մեր հպարտությունը հանդիսացող հայկական բանակի կազմավորման, կայացման ու հզորացման գործում։

Այս հաղթական տոնի կապակցությամբ ևս  մեկ անգամ շնորհավորում եմ հայ ժողովրդին, սահմաններն անսասան  պահող  մեր զինվորներին մաղթում եմ խաղաղ և բարի ծառայություն: Թող հայոց  երկրի սահմանները մշտապես անառիկ ու ամուր մնան:

Հավերժ փառք ազատամարտիկներին, զինվորներին ու սպաներին:  Հավերժ փառք Հայոց բանակին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031