Լրահոս
Օրվա լրահոսը

Օսվենցիմն ազատագրած 1-ին ուկրաինական ճակատում 546 հայ մարտիկ է եղել

Հունվար 28,2015 14:14

Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը ազատագրած Կարմիր բանակի 1-ին ուկրաինական ճակատի կազմում 546 հայ է եղել, որոնցից 149՝ սպա:

Այս մասին հայտնի է դարձել հունվարի 27-ին Օսվենցիմ ճամբարի ազատագրման 70-ամյակի առիթով ՌԴ ՊՆ հրապարակած գաղտնի փաստաթղթերից:

Հայ զինվորականներն իրենց քանակով 9-րդն էին այս ճակատում: Նաև փաստաթղթում նշված է, որ հայերից 145-ը սերժանտական կազմից էին, 252-ը՝ շարքային:

Վրացիների քանակը 555 էր, որոնցից 110-ն էին սպայական կազմից: Ադրբեջանցի զինծառայողները 304-ն են եղել, 93-ը՝ սպա:

1-ին ուկրաինական ճակատում ամենաշատը ռուսներ են եղել՝ 42 398 հոգի, որոնց հաջորդել են ուկրաինացիները՝ 38 041 զինծառայողով:

Օսվենցիմն ամենամեծ համակենտրոնացման ճամբարն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական Գերմանիան այնտեղ ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդ սպանել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031