Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը դիմել է Aravot.am-ին երեխայի գողության մասին հրապարակման առթիվ

Հունվար 28,2015 15:15

Aravot.am-ն այսօր ստացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Սարդարյանի դիմումը, նրա արտոնագրի պատճեն, նաեւ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Օ. Առաքելյանի ՝ քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

Փաստաբանն անդրադառնում է էլեկտրոնային կայքում 22.12.2014թ.եւ 26.12.2014 թ. հրապարակված «Երեխայիս գողացել են». «Երեխայի «կռիվ» առանց գենետիկ փորձաքննության երեխային մորից բաժանել է եւ հայրություն է անում», ինչպես նաեւ «Երեխայի գողության փաստով քննիչի դեմ գործը դատարանում է» վերնագրերով հրապարակումներին:

Ըստ փաստաբանի, այդ հրապարակումներում «նշվել են Էդիսոն Ադյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, եւ կեղծ փաստական տվյալների վրա հիմնված, Էդիսոն Ադյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող զրպարտիչ տեղեկություններ»:

Փաստաբանը խնդրում է հերքել հրապարակումները, ակնկալելով պատշաճ արձագանք, ինչը «հնարավորություն կտա չդիմելու Էդիսոն Ադյանի իրավունքների դատական պաշտպանության»:

Դիմումատուն նաեւ նշում է, որ տեղեկությունները մինչ հրապարակվելը չեն ստուգվել «գործակալության» կողմից, դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, նշված փաստերը հերքվել են նախաքննության մարմնի կողմից , քննիչը կայացրել է որոշում, որը հաստատվել է վերահսկող դատախազների կողմից :

Ըստ մեր լրատվամիջոցի հրապարակման, Ն.Ն.-ն՝ Նարինե Նիկողոսյանը պատմել է, որ իր ծանոթները չարաշահելով իր վստահությունը եւ միայնակ լինելը, խաբեությամբ երեխային մորից բաժանել են, տարել անհայտ ուղղությամբ:

Կնոջ ներկայացմամբ, իր ծանոթներից մեկը՝  Էդիսոն Ադյանը, թե ծննդաբերելու , թե բուժհաստատությունից դուրս գրվելու օրը ներկայացել է երեխայի հայր, ապա իր բարեկամուհու հետ Ն. Ն-ին հիվանդանոցում հանդիպելով, առաջարկել է մեքենայով ուղեկցել տուն:

Մեր զրուցակիցը պատմել էր, թե առանց որեւէ բան կասկածելու ինքը նստել է մեքենան, հետո մեքենան Էդիսոնը կանգնեցրել է, ասել, թե ծանոթ բժիշկը պետք է տեսնի Ն. Ն-ին,, ապա. «Հրաժարվել են երեխային տալ մորը՝ վստահեցնելով, որ մինչեւ բժշկի հետ խոսելը իրենք երեխային կպահեն, բայց երբ ինքը մեքենայից իջել է, մեքենան արագ տեղից շարժվել է»:

Փաստաբանը նշում է, որ նման տեղեկություններն իրենցից ներկայացնում են անհիմն մեղադրանքներ լուրջ հանցագործությունների մեջ իր վստահորդին մեղադրելով:

Ի դեպ, Նարինե Նիկողոսյանը 06.03.2014-ին հայտարարություն էր տվել իրավապահ մարմիններին, ինչի մասին կա նաեւ հրապարակման մեջ, որի հիման վրա էլ կատարվել էր նախաքննություն:

19. 10.2014-ին էլ քննիչը կայացրել էր որոշում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտի» կողմից պարզաբանենք, որ փաստաբան Կարեն Սարդարյանը հերքում է պահանջում՝ հղում անելով քննիչ Օնիկ Առաքելյանի` 19.09.2014 թվականի այն որոշմանը, որը ներկայումս վիճարկվում է դատարանում: Մասնավորապես, Նարինե Նիկողոսյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով կասեցնել Քննչական կոմիտեի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանի կայացրած քրեական գործը կարճելու մասին որոշումը: Հայցվորը պնդում է, որ քննիչը նախաքննական փուլում դատագենետիկական փորձաքննություն չի նշանակել, անգամ չի էլ փորձել պարզել` երեխան գոյություն ունի՞, թե՞ ոչ, որի համար պայքարում են կողմերը: Փետրվարի 6-ին քննիչի դեմ հայցի դատական նիստն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031