Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի անհատական առաջնությունում

Հունվար 28,2015 15:58

Փետրվարի 24-ից մարտի 8-ը Երուսաղեմում կայանալու է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցելու հայտ առայժմ ներկայացրել է 205 շախմատիստ (107 գրոսմայստեր):

Հայաստանի շախմատիստները արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Իսրայելում պայքարի մեջ կմտնեն գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը,  Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայաստանի նորընծա չեմպիոն Կարեն Գրիգորյանը, ինչպես նաեւ հանրապետության փոխչեմպիոն Արման Միքայելյանը եւ Սանկտ-Պետերբուրգում բնակվող, սակայն մշտապես Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Պողոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031