Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-ի պաշտոնյան կաշառել է աֆրիկյան ֆուտբոլային կազմակերպություններին

Հունվար 28,2015 19:54

Եվրոպայի  խորհրդի խորհրդարանական վերաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում պատվիրակներն իրենց մտահոգությունը հայտնեցին ֆուտբոլային կազմակերպությունների կառավարման և աշխատանքի թափանցիկության հետ կապված: Մասնավորապես նախազգուշացում է տրվել ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին:

Վեհաժողովի աշխատանքների ընթացքում քննարկվել է բրիտանացի պատվիրակ Միշել Քոնարթիի զեկույցը «Ֆուտբոլային կառավարման բարեփոխումներ» խորագրով: ԵԽԽՎ պատվիրակը ՖԻՖԱ-ից նոր քվեարկություն է պահանջել՝ կասկածի տակ դնելով այն ընտրության արդյունքները համապատասխան որի՝ 2022-ի Աշխարհի գավաթի առաջնությունը պետք է անցկացվի Քաթարում:

Պատվիրակը, հղում կատարելով բրիտանական «Sunday Times» պարբերականին, հայտարարեց. «ՖԻՖԱ-ի Քաթարի փոխնախագահը խոշոր չափերի գումար  կաշառք է տվել աֆրիկյան և տեղական առաջատար ֆուտբոլային կազմակերպություններին, որպեսզի քվեարկեն Քաթարի օգտին»:

Ուստի պատվիրակը, կասկածի տակ դնելով քվեարկության արդյունքները՝ պահանջում է ՖԻՖԱ-ին նոր քվեարկություն կազմակերպել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031