Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանցի տարեցներ. «Ադրբեջանական գնդակոծությունից եւ ռմբակոծությունից 21 զոհ ենք տվել, սահմանամերձ չե՞նք»

Հունվար 28,2015 21:09

Հունվարի 27-ին Նոյեմբերյանի տարեցների տանը քաղաքի վետերանները  ներկայացրին իրենց մտահոգությունները քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին այն մասին, որ Նոյեմբերյանը դուրս է մնացել սահմանամերձ, որոշակի արտոնություններ ունեցող  համայնքների ցանկից: Այդ ցանկում տեղ է գտել 31 համայնք, որոնցից 24-ը՝ Տավուշի մարզից,դրանից  8-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջանից: Տարեցներն ասացին, որ Նոյեմբերյան քաղաքը հայ-ադրբեջանական զինված հակամարտության տարիներին բազմիցս հրետակոծվել է, դրա հետեւանքով Նոյեմբերյան քաղաքի տարածքում զոհվել է 18 մարդ, եւս 3 մարդ զոհվել է սահմանամերձ Գոգվելի տեղամասում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ:

Քաղաքապետն ասաց, որ 1997թ. կառավարության որոշմամբ Հայաստանի շուրջ 400 բնակավայր համարվել է սահմանամերձ: 2014թ. կառավարությունը սահմանամերձ, վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից գնդակոծված 31 համայնքներին ազատել է հողի հարկից, դրանց բնակիչների համար բնական գազի եւ էլեկտրաէներգիայի վարձի զեղչեր սահմանել: Քաղաքապետն ասաց, որ Նոյեմբերյան քաղաքը վերջին 5 տարվա ընթացքում չի հրետակոծվել կամ գնդակոծվել:

Նա հայտնեց, որ Նոյեմբերյանին սահմանամերձ, արտոնություններ ունեցող համայնքի կարգավիճակ շնորհելու է հարցը ինքը երկու անգամ քննարկել է քաղաքի ավագանու անդամների հետ, այդ խնդրով դիմել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, սակայն վերոհիշյալ պատճառով հարցը լուծում չի գտել: Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ համայնքների վարչական տարածքների ճշգրտման գործընթացի արդյունքում Գոգվելի տեղամասը,որպես Նոյեմբերյանի վարչական տարածքի 2-րդ հատված, կառավարության որոշմամբ հանձնվել է Բերդավան համայնքին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031