Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետը՝ Ավետիսյանների սպանության մասին. «Ավելի շատ հարցեր են առաջ եկել, քան տրվել են պատասխաններ». (Տեսանյութ)

Հունվար 29,2015 19:22

Aravot.am-ը Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ, ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի նախկին պատասխանատու Աշոտ Զաքարյանին հարցրեց, թե ջուր խմելու համար մարդ սպանելը չի՞ համարում արդյոք պրիմիտիվ, անհեթեթ պատճառաբանություն և մի՞թե մի հոգին կարող է միանգամից 7 հոգու սպանել, ընդ որում այնպես, որ շուրջբոլորը ոչ մեկը չիմանա: Ըստ մեր զրուցակցի, քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել ու վերջնական իրավական գնահատական տրված չէ, հազար ու մի վարկած կարելի է քննարկել  սպանության շարժառիթների մասին:

«Դեպքի օրվանից մինչև այսօր ավելի շատ հարցեր են առաջ եկել, քանի հարցերին տրվել են պատասխաններ: Բազմաթիվ վարկածներ կարելի է դիտարկել` մենա՞կ է եղել, թե ՞ մենակ չի եղել, մենք էս պահին ինչ էլ ասենք ընդամենը կարծիքների փուլում է, ենթադրությունների դաշտից է , դրա համար էս պահին ես ինքս կփորձեմ զերծ մնալ կարծիք հայտնելուց: Բայց կասեմ, որ իմ մոտ ավելի շատ հարցեր են առաջ եկել, քան պատասխաններ: Ես հուսամ, որ պատասխաններ կտրվեն այս հարցերին, բայց շատ ավելի լավ կլիներ, որ էս գործը հանձնվեր հայ իրավապահներին, այս պարագայում հավանականությունն ավելի մեծ էր հարցերին լիարժեք պատասխան ստանալու: Թեև շարունակենք, հուսալ, որ մեզ հուզող հարցերի պատասխանը կստանանք», -ասաց Աշոտ Զաքարյանը:

Մեր այն հարցին, թե այլապես ի՞նչ կլինի, ժողովուրդը նորից փողոց դուրս կգա ու իր արդարացի պահանջը կներկայացնի՞, մեր զրուցակիցն ասաց. «Դժվարանում եմ ասել, թե հետագա ինչ զարգացումներ կլինեն, բայց հուսանք առիթը չենք ունենա այն դեպքերի, ինչ տեղի ունեցավ սպանությանը հաջորդող օրերին: Այս դեպքի առիթով որևէ հայի գլուխ չի կոտրվի, որևէ հայ քրեական պատասխանատվության չի ենթարկվի իր արդար բողոքը արտահայտելու համար»:

Հարցին, թե հայ –ռուսական հարաբերությունների մեջ լարվածություն նկատո՞ւմ եք այս քաղաքում, Աշոտ Զաքարյանն ասաց` անկախ այն փաստից, թե ինչ ողբերգական հետևանքներ ունեցավ այս սպանությունը, ինքը չէր ցանկանա, որ այն դառնար հայ-ռուսական հարաբերությունների փոփոխման առիթ: Ըստ նրա, երբ մեր ժողովուրդը ստանա կուտակված հարցերի պատասխանները, հօդս կցնդեն, կփոխվեն էմոցիոնալ վիճակում արտահայտված շատ կարծիքներ: Ռուսական ռազմաբազայի տեղահանության հարցը քննարկելն էլ Աշոտ Զաքարյանը համարեց անլուրջ:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031