Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի օրվան նվիրված միջոցառում Աթենքում

Հունվար 30,2015 17:00

Հունվարի 28-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունն Աթենքում գտնվող զինված ուժերի «Սպայի տան» հանդիսասրահ կազմակերպել էր Հայոց բանակի օրվան նվիրված տոնական ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին մոտ 250 հրավիրյալներ, այդ թվում` Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի տեղակալ, ռազմածովային ուժերի փոխծովակալ Ալեքսանդրոս Թեոդոսիուն, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, ցամաքային, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչներ, հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ, հայկական և հունական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հունաստանի Հետևակի բարձրագույն դպրոցի ունկնդիր հայ սպաները, Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները և Հայ մարմնակրթական ընդհանուր միության արի-արենույշների խմբերը ողջունեցին ու զինվորական պատիվներով ընդունեցին հյուրերին:

Միջոցառումը սկսվեց 1 րոպե լռությամբ` ի հիշատակ օրեր առաջ Իսպանիայում օդային աղետի հետևանքով զոհված զինծառայողների, այդ թվում` Հունաստանի ռազմաօդային ուժերի 2 օդաչուների:

Իր ելույթում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանն անդրադարձավ օրվա խորհրդին` ՀՀ զինված ուժերի կազմավորմանը, ինչպես նաև հայ-հունական պատմական դարավոր զինակցությանը և ներկա երկկողմ ռազմական համագործակցությանը:

Փոխծովակալ Թեոդոսիուն իր խոսքում շեշտեց, որ հայ-հունական ռազմական համագործակցությունն առաջընթաց է արձանագրել, և այն անպայման զարգացման ուղիով է ընթանալու` ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների: Փոխծովակալն ընդգծեց, որ պատիվ է Հունաստանում ուսումնառություն և վերապատրաստում անցնող հայ կուրսանտների ու սպաների առկայությունը:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության հրամանագրի համաձայն` կայացավ հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած 7 բարձրաստիճան հույն սպաների, այդ թվում` միջազգային հարաբերությունների, ռազմական տեղեկատվության, հատուկ նշանակության զորքերի, ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի և հետևակի բարձրագույն դպրոցի պետերի, այլ ծառայությունների ղեկավարների պարգևատրումը ՀՀ զինված ուժերի գերատեսչական մեդալներով: Առանձին պարգև հանձնվեց տեղում ՀՀ զինված ուժերի կուրսանտների ուսումնառությանն աջակցող, «Երևան» խնամակալ միության պատասխանատու Գրիգոր Կարապետյանին:

Միջոցառման ընթացքում Հունաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ասոցիացիայի ավագ, Իսպանիայի ռազմական կցորդ, ռազմածովային ուժերի կապիտան Խոսե Օչոան ասոցիացիայի պատվո հուշատախտակ հանձնեց ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանին` «ռազմական համագործակցության զարգացման մեջ ներդրած անձնական ավանդի համար»:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031