Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Պահանջում ենք վերանայել ներբակային շինության հարկայնությունը

Հունվար 30,2015 17:15

Մայրաքաղաքի ներբակային տարածքներում շարունակվում է բազմահարկ շենքերի կառուցման քաղաքականությունը, որը ճարտարապետաշինարարական ոլորտում քաղաքային իշխանությունների կոռումպացվածության, տգիտության և նրանց ապօրինի գործելակերպի դրսևորումներից մեկն է։ Այդ գործելակերպով քաղաքապետարանն՝ ի դեմս քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող պարոն Տարոն Մարգարյանի, ոտնահարում է կետային կառուցապատման համար ընտրված տարածքի շրջակա շենքերի բնակիչների հիմնարար իրավունքները։

Ամիրյան 28, Կողբացի 42, Նալբանդյան 106/1, Կոմիտասի 5 և բազմաթիվ այլ հասցեներին կարծես ավելանում է ևս մեկը։

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Դավթաշեն 4-րդ թաղամասի N 12 և 13 շենքերի բնակիչներից, ովքեր փաստում են, որ այս պահին իրենց շենքերից  ընդամենը 5-7 մետր հեռավորության վրա երկհարկանի նորակառույցի շինարարություն է ընթանում:

Aporini2

Տարածքի բնակիչ Սիրանուշ Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց բակում դեռևս 2014-ի ամառվանից կառուցվող շինության նախագծից հստակ երևում է, որ N 12 և 13 շենքերի հարևանությամբ կառուցվող երկհարկանի շինությունը կծածկի հարակից շենքերի բնակարանների լուսավորությունը:

Տարածքի բնակիչները խիստ մտահոգված են, քանի որ ներբակային կետային կառուցապատման այս հերթական ծրագիրը սպառնում է զրկել նրանց արևի լույսից և կանաչ տարածքից:

Քաղաքացիները պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել և դիմել պատկան մարմիններին՝ պարտավորեցնելու քաղաքային իշխանություններին վերանայել նախագիծը և շինության հարկայնությունը՝ հարգելով իրենց՝ առողջ կենսամիջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը:

 

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031