Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ աշխատակիցը. կա 1 զոհ, 5 վիրավոր. shamshyan.com

Հունվար 30,2015 21:22

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota մակնիշի 05 TT 105 համարանիշի վարորդ, 38-ամյա Կարեն Փիրումյանը Վարդենիս- Մարտունի ավտոճանապարհի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել չիչխանի (աբլեպիխայի) ծառերին և վթարի ենթարկվել:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որից երկուսը մանկահասակ երեխաներ են՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացողը կին է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Փիրումյանը բնակվում է Երևանի Նուբարաշենի խճուղու 5-րդ շենքում և աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում՝ որպես օպերլիազոր:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` shamshyan.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031