Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորի ջարդի ականատեսի պատմածը. «Կարծես հրաման էին ստացել՝ ոչ մեկին անվնաս չթողնել»

Հունվար 31,2015 20:38

 Բերձորում անսպասելի եւ անհասկանալի կերպով հարձակման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած «100 –ամյակն՝ առանց ռեժիմի» տեղեկատվական ավտոերթով այսօր առավոտյան դեպի Արցախ ուղեւորված, եւ Արցախի մատույցներում դաժան ծեծի ենթարկված մարդիկ դեռ շոկի մեջ են իրենց հետ այսօր կատարվածից:

Ինչպես պատմեց ավտոերթի մասնակիցներից մեկը՝ իրենք դեռ ճանապարհին տեղեկացան, որ Ժիրայր Սեֆիլյանի ջոկատում կռված ղարաբաղցի մի քանի ազատամարտիկների, որ պատրաստվում էին Արցախում միանալ ավտոերթին, Բերձորում ծեծել են, ու հասկանալի էր, որ ավտոշարասյան դեմ էլ անպայման սադրանքներ կլինեն, այդ իսկ պատճառով Գորիսում կանգառ կատարեցին եւ հստակ որոշում ընդունվեց՝ ոչ մի գնով սադրանքների չենթարկվել: «Կարծում էինք, թե պիտի զոռով մարդկանց հավաքած բերած լինեին, որ իբրեւ ժողովուրդը ըմբոստանում է, չի ուզում, որ մենք մտնենք Արցախ եւ այլն, բայց այն, ինչ կատարվեց՝ ամենասարսափելի մղձավանջում անգամ հնարավոր չէր պատկերացնել»,- պատմում է զրուցակիցս:

Ապա շարունակում է. «Երբ Տեղ գյուղն անցանք, հասանք «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրությանը, տեսանք, որ մի քանի տեղ ոստիկանական՝ հատուկ ջոկատայինների կետեր են դրված՝ «Վիլիսներով» կանգնած են: Անցանք դրանց, մի քիչ էլ գնացինք եւ Լաչինի անցակետ չհասած տեսանք, որ ոստիկանական վիլիսները, ինչպես նաեւ առանց համարանիշների մի քանի այլ մեքենաներ, պատ են կազմել: Մեզ կանգնեցրեցին, ասացին, որ փաստաթղթերը պետք է ստուգեն: Մեքենաները սիրուն, կանոնավոր շարքով կանգնեցին՝ իրարից 1,5-2մ հեռավորությամբ:  Մոտավորապես 36-40 մեքենա կար՝ Ժիրայրն էր Սեֆիլյան՝ իր  ընտանիքով, իր ջոկատի անդամները, ՀՅԴ-ից դուրս եկած եւ «Հիմնադիր խորհրդարան» մտած սպիտակցի տղաներն էին, ազատամարտիկ , Ապարանցի Պավլիկն էր՝ իր հետ կռված տղաներով, Իգորը Մուրադյան, Ալեքը Ենիգոմեշյան, Գարեգինը Չուգասզյան, բնապահպան Եղիա Ներսիսյանը՝ ընկերների հետ, Եղնուկյան Կարոն՝ ընտանիքի հետ եւ այլն»: Մեր հարցին՝ այսինքն, ավտոշարասյան մասնակիցների մեջ նաեւ կանայք կա՞յին, զրուցակիցս պատասխանում է՝ այո, իհարկե, կանայք եւ երեխաներ, ամենափոքրը կլիներ մի 3-4 տարեկան փոքրիկ:

Ավտոշարասյանը կանգնեցնում են փաստաթղթերը ստուգելու պատրվակով, ապա հայտարարում, որ չեն թույլ տալու, որ նրանք մտնեն Արցախ: Ըստ զրուցակցիս՝ բոլորը նստած էին մեքենաներում, դուրս չէին եկել, միայն Ժիրայրն ու նրա մի քանի ընկերներն էին դուրս եկել՝ ոստիկանների հետ զրուցելու:

«Դուք պատկերացրեք, որ մեր շարասյունը կանգնեց՝ մեքենաները իրար շատ մոտ, հետադարձի ոչ մի հնարավորություն չկար: Եվ հանկարծ տեսնում ենք, որ այն «Վիլիսները»՝ հատուկ ջոկատայինները, որ մեր ճանապարհին տեսանք, եկել են եւ հետեւից փակել են մեր ճանապարհը, այսինքն մեզ առել էին օղակի մեջ: Մենք էլ մեքենաները անջատել էինք, քանի որ փաստաթղթերը ստուգելը մի քանի րոպե պետք է խլեր: Ու հանկարծ միանգամից, անսպասելի կերպով, ոնց ասեմ, որ ճիշտ պատկերացնեք՝ ոհմակի նման հարձակվեցին մեզ վրա՝ դիմակավորված հատուկ ջոկատայինները՝ մահակներով զինված, ու սկսեցին ջարդել-փշրել: Ժիրոյին եւ նրա կնոջը ծեծեցին, Վարուժանին Ավետիսյան մահակներով այնքան էին խփել, գցել էին ոտքերի տակ, ջնջխում էին, Ալեքին, Իգորին խփեցին, հետո սկսեցին մեքենաները ջարդել իրենց դուբինկաներով, մեքենաների վրա եռագույն դրոշներ կային, հանեցին, գցեցին ոտքների տակ, դրոշների փայտերով սկսեցին խփել, ու այդ ջարդի ժամանակ նաեւ այլանդակ հայհոյում էին… Ոչ մի մեքենա անվնաս չմնաց, բոլորի ապակիները կոտրած էին… հետո սկսեցին օդ կրակել… բլրի վրա՝ եւ աջից եւ ձախից՝ երկու- երկու կետերում, դիպուկահարներ էին դիրքավորված… էլ չեմ ասում, թե քանի-քանի հատ առանց համարանիշների մեքենաներ էին կանգնած»,-հուզված պատմում էր զրուցակիցս:

Հարցիս՝ միայն դիմակավորված հատուկ ջոկատայիննե՞րն էին այդ ծեծուջարդին մասնակցում, թե՝ մյուս ոստիկաններն էլ, ավտոշարասյան մասնակիցը պատասխանեց, որ բոլորը՝ ե՛ւ փաստաթղթեր ստուգող ոստիկանները, ե՛ւ գլխավորապես՝ հետեւից հանկարծակի վրա հասած հատուկջոկատայինները. «Պատկերացնում եք, որ կոտրում էին մեքենաների ապակիները, դրանք թափվում էին մեքենայում նստածների վրա, մահակների հարվածները նույնպես կպնում էին նստածներին»:

Հետաքրքվեցինք, թե ի վերջո ինչպե՞ս ավարտվեց այս ամեն ինչը, նա պատմեց. «Մի կերպ կարողացանք հետադարձ անել՝ եւ սկսել հետ գնալ, ու հետեւներիցս էլի օդ էին կրակում: Շանը ո՞նց են լարում, ա՛յ էդպես մեզ քշեցին: Մի քանի ոլորան անցանք, կանգնեցրինք բոլոր մեքենաները, սկսեցինք իրար օգնել, արյունոտվածներին լվանալ, օգնել եւ այլն, բայց  տեսանք, որ հետեւներիցս այդ ոհմակը էլի գալիս է, նորից նստեցինք մեքենաներ, մինչեւ հասանք Տեղ գյուղ: Հետո Գորիսում մի քանիսին տարանք հիվանդանոց, որովհետեւ ահավոր էին վիճակները: Մի երիտասարդ օպերատոր կար հետներս, տեսախցիկն էին ջարդել, իրեն էլ լավ ծեծել: Չմոռանամ նշել, որ «փաստաթղթեր ստուգելու» ժամանակ բոլորից առգրավեցին տեսախցիկներն ու ֆոտոխցիկները, բայց որոշ կադրեր կարողացել են անել շարասյան մասնակիցները: Ազատամարտիկ Պավլիկին էին նստեցրել իրենց մեքենաներից մեկը, տարել էին, հետո ծեծված-ջարդված հետ բերեցին, ոտքերին այնքան էին խփել, չէր կարողանում կանգնել…»:

Տեղ գյուղում կանգնել են, մետրերով պոլիէթիլեն են գնել, որպեսզի մեքենաների պատուհանների վրա քաշեն, քանի որ սկսել են սառչել:

Մեր հարցը՝ իսկ երբ կարողացաք դուրս պրծնել այդ օղակից, ոստիկանություն չդիմեցի՞ք, զրուցակցիս անհեթեթ թվաց. «Ի՞նչ ոստիկանություն դիմեինք, աբսուրդ է, չէ՞ որ մեզ վրա հարձակվողները հենց ոստիկաններն էին»:

Այդուհանդերձ, ըստ նրա, ամենաահավորը ոչ թե ֆիզիկական ցավն էր ու նյութական կորուստները, այլ բարոյական եւ հոգեկան ահավոր վիրավորանքը, որ հասցվեց. «Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ էին անում, եւ ամենաահավորը, որ անողները հայեր էին՝ հարձակվել էին ու ջարդում էին հայերին: Ղարաբաղը իրենց կյանքի գնով պահած եւ ազատագրած մարդկանց թույլ չէին տալիս մտնել Ղարաբաղ եւ նվաստացնում էին ամենաստոր ձեւով, հասկանո՞ւմ եք: Այն էլ ինչի՞ համար, ախր ընդամենը գնում էինք տեղեկատվական սկավառակներ բաժանելու եւ Արցախի համալսարանի ուսանողների հետ հանդիպելու: Եվ ամենակարեւորը՝ երբ ոստիկանները պնդել են, որ չե՛ք կարող մտնել Արցախ, ու տեսնելով այդ սնայպերներին, տեսնելով այդ օղակը, Ժիրայրն ասել է՝ լավ, որ այդպես է, հետ կդառնանք: Սակայն կարծես դրանք հրաման են ստացել, որ ավտոերթի մասնակիցները չպետք է անվնաս վերադառնան, ու սկսեցին՝ հանկարծակի, թրքաբարո հարձակվեցին ու ջարդեցին…»:

Զրուցակիցս, սակայն վստահ է, որ արցախցիները կապ չունեին այս ամենի հետ. «Սա ռեժիմի՝ հայաստանյան ռեժիմի կազմակերպածն էր, արցախցիները ոչ մի կապ չունեն այս ամենի հետ: Մեր տեղեկություններով՝ անգամ փորձել են արցախցի ժողովրդին սադրել՝ ընդդեմ Ժիրայր Սեֆիլյանի, սակայն չեն հաջողացրել…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լուսանկարը՝ ավտոերթի մասնակիցներից Սյուզան Սիմոնյանի Ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. Գալուստ says:

    Սա հերթական Մարտի 1 է, նույն արյունոտ ձեռքերով իրագործված …

  2. Ժորա says:

    Ժամանակին Արցախը Արևմուտքում անվանում էին Դեմոկրատիայի կղզյակ: Շատ լավ էինք զգում մեզ, ասում էին բարին չարի դեմա կռվում: Իսկ հիմա էս ինչ էք անում? էս թուրքի խանություն էք ուզում սարգեք մեր արուն թափած հողը, այ ձեր տունը չշինվի:

    • Արթուր says:

      Ոչ. Բարին չարի դեմ է կռվում:
      Անժամանակ , անպատասխանատու ակցիա – արդար պատասխան:
      “Ազատամարտիկը քիթը չպիտի խոթի քաղաքականության մեջ” – Վազգեն Սարգսյան:

      • Արփինե says:

        Բա ինքն ինչու՞ էր խոթել: Տէ ազատամարտիկը միայն պարտականություններ ունի: Տերերինն է միայն իրավունքը:

  3. Թրավիս says:

    ամեն բան անում էք,
    ամեն ջանք թափում էք,
    որպեսզի, անխուսափելիորէն, «Մարտ 1»-էր գոյանան

    դուք, անմտաբար, «Մարտ 1»-էր կերտում, արտարդրում

    որպեսզի յետոյ ասէք՝ վա՜յ, նորեն «Մարտ 1» է գոյանում…

    Արցախի նախնական, մարտական եւ անկանոն կռիւները պատկանում են հեռաւոր ու անվերադարձ անցեալին

    այսօր կայ Պետութիւն, կայ Բանակ, կան կարգ ու կանոն

    «Արցախցիները ոչ մի կապ չունեն այս ամենի հետ»…
    իրապէ՞ս… ուրեմն տակաւին բան չէք հասկանում, եւ տակաւին այս ինքնաքայքայիչ ցնորքը, այս մազոշիստական ընթացքը՝ շարունակվելու է…

    կացութիւնը խաղ չի,
    երկիրը տղաների խաղավայր չի

    ժամանակն է այլեւս հասուն դառնալու

    որպեսզի, երեխաների նման, ծեծ չուտէք

  4. Զարզանդ says:

    Ըստ նկարների ու նրանց վարվելակերպի դրանք՝ ոստիկանները, թուրք-ազերիներ են հայ ոստիկանների շորերով։ Ինչ են սովորել ադրբեջանում ապրելով։

  5. vahan says:

    օպերացիա կոլցո ահա թե ինչ հիշեցի շտապի զեկուցել պուտինին զադանիե վիպոլնենո

  6. Զարզանդ says:

    պերմյակովներ։

  7. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ԼՂՀ ոստիկանության պարզաբանումը լուրջ ընդունել պարզապես հնարավոր չէ՛: Նախ՝ ոչ ոք իրավունք ՉՈՒՆԻ պատժե՛լ մեկին՝ հնարավոր ապագա հանցագործություն կատարելու հավանականության առկայության համար: ՊԱՏԺՎՈՒՄ է հացագործություն արդեն ԿԱՏԱՐԱԾԸ / օրենքն արդեն ԽԱԽՏԱԾԸ: Քաղաքացուն ծեծելով փայծաղը պայթեցնելը ԱՐՏԱԴԱՏԱՐԱՆԱԿԱՆ պատիժ է (տանջանք/ torture) ,որն ինքնին քրեական հանցագործություն է:

    Երկրորդ՝ իսկ ի՞նչ ԱՊԱՑՈՒՅՑ ունեք,որ՝ «Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպված ավտոերթը դեպի Արցախ բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության “լայն շրջանակներում” »: ԱՆԿԱԽ հարցում/հետազոտություն արե՞լ եք: Եթե այո՝ հրապարակեք այն:

  8. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Երրորդ՝ ի՞նչ ասել է՝ «հանրության մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը ԼՂՀ»։ Բայց ոստիկաննե՞րը չէին դիմավորողներն ու ծեծողները:

    Եվ չորրորդ՝ իսկապես հերի՛ք եղավ թաքնվեք «ներքին իրավիճակը չլարենք,որ հակառակորդը չհարձակվի»-ի հետևում: Ադրբեջանը 25 տարի կրակում է ու դեռ 125 տարի էլ կրակելու է. ուրեմն Հայաստանում (Արցախը ներառյալ) երբեք օրինական ռեժիմ ու իրավական պետություն չպիտի՞ լինի: Թե՞ (ջիպամոլ) օլիգարխիկ կլանը միլիարդավոր դոլարներ պիտի փախցնի օֆշորներ, իսկ սահմանի էժան ու պրիմիտիվ փշալարերից պահածոների ծակ տուփեր կախելով՝ «անվտանգություն» պիտի շարունակեք ձևացնե՛լ:

  9. Թրավիս says:

    իսկ ուրիշն ել կ’ասի թէ ծեծ ստացողներն է որ կարելի է համարել «թուրքեր», որովհետեւ անոնք կը ջանային անկայունութիւն ստեղծել մի խիստ վտանգուած հայ տարածքաշրջանում, որի սահմաններում, այս պահին իսկ, կարգին պատերազմ է ընթանում

    ամէն առիթով հայը թուրքի հետ բաղդատելը շատ անիմաստ եւ երեխայական սովորութիւն մըն է , հայերի մօտ

    իսկ յատկապէս ծիծաղելի է Արցախի հային հայհոհել որպէս թուրք, երբ որ ան միակ հայն է որ կարողացել է իսկապէս յաղթել թուրքին

    • Արփինե says:

      Լսեք ամոթ է, բավ է: Եթե արցախցին հայի առանձին տեսակ է, ապա ի՞նչ է ուրեմն ԱՄԲՈՂՋԱԿԱՆ հայը: Եվ հետո եթե առանձին տեսակ է, ապա այնտեղ արյուն թափած մյուս հայերի արյունը ջու՞ր է: Դուք գետինը չե՞

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/01/31/537773/

      © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանիցք մտնում:

  10. Ես անձամբ դեմ եմ, որ Հայաստանի իշխանության հետ կապված հարցերը տեղափոխվեն Արցախ` այն էլ այս անկայուն պայմաններում: Սակայն միայն սրբությունից և ազգային բարոյական նկարագրից զուրկ, անինքնասեր և թույլ մարդը կարող է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ վրա ձեռք բարձրացնել: Միջազգաին մակարդակում հայտարարում ենք, թե Հայոց ցեղասպանության հարցը եթե չլուծվի, ապա ցեղասպանությունները շարունակվելու են: Ես էլ նույնօրինակ հայտարարություն եմ անում` “Եթե Հրաչին սպանողների ձեռքը չկտրվի, ապա մեր ազգի տականքը դեռ շատ նման անբարո և ապազգային քայլեր է անելու: Ցավոք սրտի մենք աղմուկ ենք բարձրացնում այլազգիների արածների կապակցությամբ, իսկ հանդուժում ենք մեր ազգակիցի մեղքը: Կառուցումը և զարգացումն սկսվում է ներսից, և’ անհատի, և’ հասարակության մակարդակում սխալ է դրսից փոփոխություններ ակնկալելը…

  11. Գարիկ says:

    Ինչու եք ստում թե արցախցին կապ չունի բա ով կապ ունի այդ դեպքում?կարողա այլ մոլորակայիներնեին ջարդում ես մարդկանց? չեք տեսնում վոր ղեկավարության մեջ թշնամիներ կան վորոնք կատարում են թուրքի հրահանգները․.հետո ով չգիտի ղարաբաղցիների ոչ բարիացկամ վերաբերմունքը հայաստանցիների նկատմամբ վորոնք գտնվում են արցաղում. ուղակի վոչվոք չի ցանկանում սրա մասին խոսել.

  12. Hayk says:

    Դրանց բոլորին պետք է դատել «Հայրենիքին դավաճանելու» հոդվածով: Հերիք եղավ էդ մայդանչիների սադրանքները հանդուրժել: Հիմա էլ պիտի Արցախի անվան հետ խաղան, զոռով «ծեծ» ուտեն, որ հետո էլ վայնասուն բարձրացնեն, թե «մեզ ծե-ծե-ցիիիին, հասեեեք, փրկեք, մի քիչ էլ փող տվեեեք, ջիփերը ջարդել եեեեն»:

  13. Dro says:

    Էս է՞իր ուզում, պարոն Սեֆիլյան, կերածդ անուշ, հիմա էլ խելոք պահե քեզ, որ ասկից վատը չտենաս:

    • Արփինե says:

      Հարգելի Դրո, տպավորությունն ունեմ, որ վառված դաշնակներից եք: ՈՒրեմն գիտենաք: Ավելի լավ է Սեֆիլյանի նման ծեծն արժանապատվորեն անուշ անել, քան թե ձեզ (մնացած դաշնակներիդ, որոնք կուլ են տալիս իրենց մարտական ընկերոջ օրը ցերեկով գնդակահարությունը) նման խայտառակ եղած գետնաքարշ, պնակալես գոյություն քարշ տան…

  14. Հարություն says:

    Չգիտեմ որ հիմարն է (Է Շ Ը ) կազմակերպել այս այլանդակությունը, բայց մի բան հաստատ գիտեմ, որ ղարաբացիք շատ համախոհներ կորցրեցին: Մարդը կմտածի «Արա խի գնամ դրանց պաշտպանեմ, որ հետո ինձ ծեծեն» Իսկապես, մենք ազգային մեղք շատ ունենք: Դեռևս Հ, Թումանյան է գրել « Մեք մեջից ենք փչացած»: Եթե Արցախի կառավարությունի ունի ազգի միաբանության հասկացողություն, նա պեք է ներողություն խնդրի այս վայրենի դեպքի համար:

Պատասխանել vahan

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031