«Հայազն» կուսակցության վարչությունը բացարձակ վրդովմունք է հայտնում Հիմնադիր Խորհրդարանի հանդեպ իրականացված բռնության կապակցությամբ

«Հայազն» կուսակցության վարչությունը բացարձակ վրդովմունք է հայտնում Հիմնադիր Խորհրդարանի հանդեպ իրականացված բռնության կապակցությամբ

«Հայազն» կուսակցության վարչությունը բացարձակ վրդովմունք է հայտնում Հիմնադիր Խորհրդարանի կազմակերպված ավտոշարասյան հանդեպ իրականացված բռնության կապակցությամբ։ Քաղաքական գործունեության հանդեպ միակ հնարավոր և հանրորեն ընդունելի հակադարձման ձևը կարող է լինել միայն քաղաքական գործողությունը՝ բացառելով ոստիկանական բռնությունն ու այլատեսակ չարաշահումները։

Մեզ համար հատկապես հիմնովին մերժելի են և թշնամական Հայաստանի ցանկացած մասի տեղական իշխանիկների անջատողական «հակաերևանյան» դրսևորումները և մեր հայրենակիցների նպատակասլաց օտարումը միասնական ազգային-պետական մարմնից։ Ցանկացած քաղաքական ուժ լիիրավ իրավունք ունի գործել մեր միասնական Հայրենիքի ցանկացած անկյունում։ Մենք ևս մեկ անգամ համերաշխություն ենք հայտնում Հիմնադիր Խորհրդարանին և առաջարկում ենք մեր ներուժը վերոհիշյալ երևույթները ի սպառ վերացնելու գործում։

Կեցցե՜ Ազգային Հեղափոխությունը

«Հայազն» վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք