Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Փետրվար 01,2015 10:11

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ փետրվարի 1-ին, ժամը 04.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում (18-րդ կմ) դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 33 DS 839 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հանդիպակաց գոտում. դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել, ուղղել են ավտոմեքենան և մոտեցրել քարշակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728