Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան ընկել է գետը

Փետրվար 01,2015 23:24

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ փետրվարի 1-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում ավտոմեքենա է ընկել գետը, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 112-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34PV961 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել գետը, ինչից 1988թ. ծնված Ա.Գ. տեղում մահացել է, իսկ Ռ. Ռ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728