Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Արցախի ծեծուջարդից. «Ասել են սլեպոյին բռնել եք, սատկացրեք»

Փետրվար 02,2015 14:06

«Մեր դեմ դուրս էին եկել մի քանի խամաճիկներ ու բաշիբոզուկներ, մեր դեմ դուրս չէին եկել արցախցիները, նրանք մեզ սպասում էին»,- այսօր Նախախորհրդարանում հրավիրված ասուլիսին, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների՝ դեպի Արցախ ավտոերթի ընթացքում ծեծի ենթարկելը, հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը:

Պատասխանելով այն կարծիքներին, թե այդպիսով ցանկանում էին սեպ խրել արցախցիների և հայաստանցիների միջև, պարոն Ավետիսյանը նշեց. «Հիմնադիր խորհրդարանն իր նպատակին հասել է, այսօր Արցախում տեղի է ունենում իրազեկում, ինչին ձգտում էինք: Մեր բոլոր հայրենակիցներին հորդորում ենք զերծ մնալ ատելություն սերմանելուց, նույն ժողովրդի երկու հատվածների միջև սեպ խրելու երևույթից»:

Պարոն Ավետիսյանը փոխանցեց նաև Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը, թե շատ ավելի մեծ սիրով է լցված արցախահայերի, նույնիսկ այն հայերի նկատմամբ, որոնք իր վրա ձեռք են բարձրացրել:

Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ «այդ ոտնձգությունը կոնկրետ և ուղղակի ապացույց է այն բանի, որ այսօր գտնվում ենք այնպիսի կեղեքման մեջ, որը ոտնահարում է մեր պետականությունը»:

Վարուժան Ավետիսյանը նշեց, թե սադրիչները երկու պլան ունեին՝ սադրել, բախում իրականացնել, որի հիման վրա նրանք կարողանային ազատություն տալ իրենց ձեռքերին: Երկրորդը մարդկանց ծեծի ջարդի ենթարկելունն էր, եթե նրանք չտրվեին սադրանքների:

Պարոն Ավետիսյանը նշեց, թե հատուկ պլան էր մշակված Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ, բայց նրան շփոթել էին և ուրիշի առևանգել, հետո այդ մարդուն բաց են թողել: Վարուժան Ավետիսյանը պատմեց. «Այդ ընթացքում Պավել Մանուկյանը ռադիոկապի խոսակցություն է լսել, որտեղ ասել են, թե սլեպոյին բռնել եք, սատկացրեք»:

Պատասխանելով Արցախի իշխանությունների կողմից տարածված հայտարարություններին, թե Հիմնադիր խորհրդարանի կողմից տարածված տեսանյութը արժանահավատ չէ, պարոն Ավետիսյանն արձագանքեց. «Իրենք երեք տեսախցիկով նկարում էին, նկարում էր նաև Արցախի հեռուստաընկերության օպերատորը, և եթե արժանահավատ չէ մեր տեսանյութը, իրենք ունեն ամբողջական տեսանյութը՝ թող դա տեղադրեն»:

«Հիմնադիր խորհրդարանի» հասցեին հնչող այն նախատինքներին, թե ներկայիս սահմանային լարվածության ժամանակ ամենևին էլ քաղաքականության, նման միջոցառման ժամանակը չէր, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Այն ազգը, որը չի զբաղվում քաղաքականությամբ, դառնում է քաղաքական օբյեկտ և նրանով են զբաղվում: Հատկապես հիմա է ժամանակը»:

Կատարվածին գնահատական տալով՝ Վարուժան Ավետիսյանը այն որակեց որպես «պատ շարելու քաղաքականություն» ու հայտարարեց. «Մերժում են ամեն ինչ՝ հաղթանակ, արդյունք, տառապանք, մերժում ենք ջանք, ուզում են ասել՝ մենք օտարի տիրապետության տակ ենք ուզում մտնել և նրան գործիք դառնում»:

Հարցին՝ դիմելու՞ են իրավապահներին, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Մենք ռեժիմին դիմելու կարիք և միամտություն չունենք»: Նա նաև չբացառեց, որ կրկին ավտոերթ կազմակերպվի դեպի Արցախ:

Այն մեղադրանքներին, թե ապրիլի 24-ը շահարկվում է և օգտագործվում անձնական հավակնությունների համար, պարոն Ավետիսյանը պատասխանում է այսպես. «Ցեղասպանությունը գաղութացման ծայրագույն դրսևորումն է: Դրա համար ընտրվել է այդ օրը, պետք է սրան մոտենալ ոչ թե քաղտեխնոլոգիաների դասական օրինակներով, այլ հասկանալ, որ մենք իրոք կարիք ունենք իրապես ազատագրված գիտակցությամբ պայքարող մարդկանց: Այդ օրն է ընտրվել, որ ազատագրվի քաղաքացիական գիտակցությունը: Այդ օրը ռեժիմի ձեռքերը ավելի կապված են լինելու և հնարավորինս կարող ենք խուսափել այն բոլոր զոհերից ու վիրավորներից, որ ունեցանք: Եթե որոշ պարոնների ձեռնտու է, որ մենք երկրի ազատագրումը կատարենք արյունով, մենք այդ հանգամանքը հաշվի չենք առնելու»:

Այն հիշեցմանը, թե Արցախի ղեկավարությունը բազմիցս «Հիմնադիր խորհրդարանին» հորդորել էր չմեկնել Արցախ, Վարուժան Ավետիսյանն արձագանքեց. «Արցախի մարզպետարանը չի որոշելու, թե մենք մեր երկրի տարածքում ուր ենք գնալու: Դա անհեթեթ հայտարարություն է, և վկայում է այն մասին, որ գործ ունենք իշխանություն յուրացրած բանդայի հետ»:

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ ծեծի պատճառով ամենածանր վիրավորվածներից լրագրող Անուշավան Շահնազարյանի մոտ, բժշկի հաղորդմամբ, ներքին արյունահոսություն չկա, ապաքինման գործընթաց է, Ժիրայր Սեֆիլյանն այժմ տնային բուժում է ստանում, 3-4 օրից  կկարողանա սովորական ռեժիմով աշխատել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Մենք՝ շամշադնեցիներս, որ ի դէպ Հիւսիսային Արցախից ենք տեղափոխուել, եւս կռուող ժողովուրդ ենք, բաաա՜յց սրանց նման վայրենի բարբարոս չենք: Միակ դէպքը Պառաւաքարում Պարոյր Հայրիկեանի ծեծն է եղել, այն էլ պատերազմի ամենաթեժ պահին ու մի գիւղում, որը սահմանից 50 մ է հեռու:

    Ես չեմ պատկերացնում, որ որեւէ ընդդիմադիր գնա Բերդ (սահմանից 10 կմ է հեռու) ու մենք նրանց գլխներին էսպիսի շան լափ թափենք: Ենթադրում եմ, որ նրանք առաջնային գիծ չէին գնում, այլ Ստեփանակերտ, որն առնուազն 40 կմ հեռու է սահմանից:

    70 տարուայ թիւրքական միջավայրն իր հետքը թողել է արցախցիների վրայ: Բարեբախտաբար, ժամանակին ազատագրեցինք, այլապէս նրանց թիւրքացումն անդառնալի էր լինելու:

    Ու ակամայ մտածում ես՝ էդ բորենիներին ուղարկեն սահման: «Մկների ժողովում» ասում է. «Թող Կոստանն ուտի. սատկի: Երկուսից էլ կը պրծնենք»: Հիմա այստեղ: Թող գնան իրար վերացնեն՝ համ դրանցից կ’ազատուենք համ էլ ազերիներից 🙂

    Իսկ աւելի լուրջ՝ ցաւօք, միջադէպը լուրջ հետեւանքներ կ’ունենայ:

    Իսկ այդ տխմար կգբ-չնիկը կրկին վրիպել է: Յետոյ էլ ասում են՝ շախմատ խաղաղ գիտի:

    Շախմատի լեզուով ասեմ, որ հասկանաս՝ ԴՈՒ ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԷՋ ԵՍ 🙂

  2. Կարո Մելիքյան says:

    Արցախի ներկա իշխանավորները, թե ում՞ ցուցումով, դա էլ մյուս կողմից՝կտրում էն ծառի այն ճյուղը, որի վրա հենց նստած էն, երեւում է իրենց աթոռի համար սեփական մորն էլ կծախեն։ Վատ չեր լինի՝ ուղեղներդ մի քիչ աշխատեցնեք, դուք անում էք այն՝ինչը թուրքն էլ չեր երազի, ուշքի եկեք..
    քանի դեռ ձեզանից բոլորը երես չեն թեքել, ամոթ, հազար ամոթ։ Այսօր Արցախ գոյություն ունի՝շնորհիվ այդ ազնիվ՝հայրենասեր մարդկանց ,որոնք արյուն էն թափել Արցախյան հողի համար։

  3. Տիգրան says:

    Որքան էլ առաջին հայացքից անհավատալի թվա, բայց այս ամենը հետեւանք է այն մտածելակերպի, որը հայ ժողովուրդը ոչ մի կերպ չի ցանկանում ընդունել եւ որն արտահայտված է սույն գրվածքում, այն է. Մեր բոլոր հայրենակիցներին հորդորում ենք զերծ մնալ ատելություն սերմանելուց, նույն ժողովրդի երկու հատվածների միջև սեպ խրելու երևույթից: Երկու հատվածներ: Այ սա է, որ չպետք է լինի: Ալժիրի եւ Սիրիայի բնակիչներն արաբներ են, բայց դա չի նշանակում, որ մեկը մյուսի գործերին կարող է խառնվել: Ու չի բացառվում անգամ թշնամական վերաբերմունքն իրար նկատմամբ, շատ էլ, որ երկուսն էլ արաբական երկրներ են: Նույնը եւ մենք: Կամ ՀՀ-ն եւ այսպես կոչված ԼՂՀ-ն տարբեր երկրներ են եւ այդ դեպքում ՀՀ-ն ոչ մի գործ չունի այսպես կոչված ԼՂՀ-ի հետ եւ այդ դեպքում այդ այսպես կոչված ԼՂՀ-ն ինչպես ուզում է թող ապրի, իրեն պահի, որ երկրով կարող է, թող ներսուդուրս անի, կամ էլ չկա այդ այսպես կոչված ԼՂՀ-ն կա միայն ՀՀ, որի մեջ մտնում է եւ Ղարաբաղը, եւ այդ պարագայում ՀՀ քաղաքացին Ղարաբաղում ունի նույն իրավունքներն ինչ ՀՀ մյուս մարզերում եւ Ղարաբաղի պաշտոնյաներն էլ ունեն նույն պարտավորություններն ինչ ՀՀ մյուս մարզերի պաշտոնյաները: Թե չէ ինչ նույն ժողովրդի երկու հատված: Նույն ժողովուրդը կարող է ունենալ միայն մեկ հատված: Եթե մեկից ավելի է, դա արդեն նույն ժողովուրդը չէ:

  4. Տիգրան says:

    Եւ մի բան էլ: Սա ինձ համար ավելի ցավալի է, քան այն, ինչ արեց պերմյակով ստահակը:

  5. Հրանտ Պապիկյան says:

    Ես կարծում եմ, որ ակցիայի կազմակերպիչները շատ էլ գոհ են այդ միջադեպից: Ստացվել է դեռ մի բան էլ ավելի ճոխ, քան պլանավորել էին, և հիմա բավականին ժամանակ նյութ կունենան խոսելու ու իրենց մասին իմաց տալու….
    Ամոթ է, զզվանքս գալիս է տղերք: Մանավանդ որ լավ գիտեմ, որ շատ լավ էլ իմացել եք, որ միջադեպ է լինելու՝ ձեզ նախապես զգուշացրել էին որ թույլ չեն տալու… բայց հետներդ կին ու երեխա էիք վերցրել… Ինչի համար? առավել ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ ապահովելու համար?
    Գոհ են նաև որոշ դիվանի վրայի հայրենասերներ, քանի որ լավ առիթ է ՛՛հանճարեղ՛՛ մտքեր գրելու: Բայց ես մի հարց ունեմ բոլորիդ: Ու՞մ է արդյոք ձեռնատու…, ո՞ր ազգը կամ ազգերը, ո՞ր երկրները գոհ կմնան, եթե մեծ եղեռնի 100-ամյակը նշելիս հանրության և մեր երկրի հյուրերի ուշադրությունը որևիցէ մի այլ հարցով շեղվի, կամ ավելի պարզ ասած՝ միջոցառումները հարամ արվի… ո՞վ կչարախնդա ասելով,- տո դուք իսկի ձեր սգի օրը չեք կարողանում միասնական լինել…
    Մենք այդ օրը ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ մի բռունցք ենք, պահանջատեր ենք, որ մի դարը անզոր է եղել ջնջել մեր արյան կանչը….,
    Մեկ էլ տռտռիկներով ու շեփորներով հայտնվում են ժիրոն, սլեպոյը, խռամոյը, չգիտեմ էլ ով…, հա՝ Սաքունցը անպայման կլինի… և սկսում են ղժղժալ այն մասին, որ սա մի հանցագործ ռեժիմով երկիր է… Թու, թքեմ Ձեր նամուսին, էսքան բան!!!!!
    P.S. էս էլ ձեզ նոր մանրամասներ իմ կողմից, ափսոս ես էդ օրը Լաչինում րեմ եղել…

  6. Գալուստ Ենոքյան says:

    «դուք իսկի ձեր սգի օրը չեք կարողանում միասնական լինել…» այ Պապիկյան, էդ միասնականության մասին որ հիշում ես, բա էդ թալանի ժամանակ միասնությունը ինչի էք մոռանում, բերեք գոնե կիսվեք էն Գյումրու տնակներում ապրող հայրենակիցներիդ հետ… էդ որ ըտենց «զզվող տղաս էս … չես զզվում էդ մարդասպան սուրիկ խաչատրյանի տղու հարսանիքին ուզունդարա պարող քո «դարչո» նախագահից… երկիրը դարձրել եք Կաֆկայի «Ուղղիչ գաղութը»…
    դու էս խոսում ամոթի մասին…բավական չի ինքդ քեզ խաբես…ինձ ասում ես որ դիլխոր մարդ եմ…ճիշտ ես ասում…ինչով ուրախանամ…քեզանից, ինձանից հազար անգամ խելացի ընկերներ ունեմ Հայաստանում…մի քանիսը դոկտոր պրոֆեսորի կոչումներ ունեն…հազիվ յոլա են գնում…իսկ էդ Դարչոն որ ամբիոնից խոսում է …մարդկանց ծիծաղն ա գալիս…իրա հետ մի վեց տարի սովորել եմ , հավատա քո իմացածի տաս տոկոսը չունի…
    ափսոս ա , խելոք տղա էս երեվում, քեզ կարգին մարդկանց շրջապատ գտի…մենակ կյանքը «ջիպերով» չի իմաստավորվում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728