Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան Արտաշես Ալեքսանյանը Հակոբ Հակոբյանի ֆիլմում խաղալիս չի հետաքրքրվել նրա գործունեությամբ

Փետրվար 02,2015 20:30

Դերասան Արտաշես Ալեքսանյանը, որը նկարահանվել է Հակոբ Հակոբյանի հեղինակած «Հիշողություն» ֆիլմում, Aravot.am-ի հետ զրույցում զարմանք հայտնեց` իմանալով, որ պրոդյուսեր Հակոբ Հակոբյանին ձերբակալել են:

Մեր այն դիտարկմանը, թե նրա համար անակնկալ էր, որ ֆիլմի պրոդյուսերը ապօրինի ձեռնարկատիրության մեջ է մեղադրվում, Արտաշես Ալեքսանյանն ասաց. «Ես ոչ տնտեսագետ եմ, ոչ` մասնագետ, ես դերասան եմ, լուրն էլ առաջին անգամ ձեզնից եմ լսում: Դերասանը հո չի՞ գնալու հետաքրքրվի մարդկանց գործունեությամբ, նրանց աշխատանքով, դերասանն իր գործն անում` թողնում գնում է հաջորդ գործին»:

Մեր այն հարցին էլ, թե անձամբ ճանաչո՞ւմ է Հակոբ Հակոբյանին, շփվե՞լ է նրա հետ, պարոն Ալեքսանյանն ասաց. «Ես առանձնապես Հակոբ Հակոբյանի հետ չեմ շփվել ինձ առաջարկել են, ես գնացել եմ, շփվել եմ օպերատորի հետ, ռեժիսորի հետ եւ այնպես էր, որ ես պետք է համ սերիալում նկարահանվեի համ` նրա ֆիլմում, ժամանակ չեմ ունեցել շփվելու ոչ մեկի հետ: Անձամբ իր հետ առաջին օրն եմ շփվել, ու ճանաչել, երբ ինքն ինձ առաջարկեց խաղալ իր ֆիլմում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728