Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալի` «մուտիլովշիկների» մասին. «Կեղծ սրբերն իրենց արժանին ստանում են»

Փետրվար 02,2015 22:45

Այսօր ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն անդրադառնալով հունվարի 31-ին Բերձորի միջադեպին, երբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները «100 ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով դեպի Արցախ ավտոերթի գնալիս ծեծի են ենթարկվել, ասել է. ««Մուտիլովշիկների» համար Արցախի մուտքն արգելված է, նորմալ քաղաքացիները կարող են գնալ»:

Արդյո՞ք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներն են արդեն որոշում, թե ով իրավունք ունի ոտք դնել Արցախ, եւ ով է նորմալ քաղաքացի, ով` ոչ, Aravot.am-ի այս հարցին «Ազատագրական բանակի» ազատամարտիկ, Մահապարտների գումարտակի անդամ Գագիկ Գինոսյանն ասաց, որ որեւէ մեկը չպիտի որոշի թե ով նման իրավունք ունի, եթե նույնիսկ այդ շարասյունը սխալ ուղղությամբ է գնում, եւ որեւէ մեկն իրավունք չունի կանխելու որեւէ մեկի ազատ տեղաշարժը:

«Ինչ վերաբերում է «մուտիլովշիկին», կարծում եմ, կյանքը ամեն ինչ կբերի իր տեղը: Ի վերջո, պատմության մեջ թաքնված էջ չի մնում` թե ով է իսկական  հերոս, ով է ազգի նվիրյալ, ով է իր կյանքը ստորադասել հանուն հայրենիքի, կամ ով է իր «ես»-ը հզորացնում նրա համար, որ ավելի մեծ «մենք» բարձի իր շալակին, նույնիսկ ով է «մենքը», եւ ազգը ճզմում իր «ես»-ի տակ: Կարծում եմ  ժողովուրդը շատ իմաստուն է, հատկապես հայ ժողովուրդը: Որ Լեոնիդ Ազգալդյանին մինչեւ հիմա հերոսի կոչում չեն շնորհել, ես մի անգամ գրել եմ` պալատական որոշումներով չէ, որ տրվում են հերոսի կոչումներ: Հերոսի կոչումներ բոլոր ժամանակներում տալիս է ժողովուրդը, եւ կնիքը դրա տակ դնում է ժամանակը: Ժողովուրդը շատ իմաստուն է, ժամանակը` շատ դաժան, ինքը կարողանում է ամեն ինչ դնել իր տեղը: Այնպես որ, կյանքը ցույց կտա, ով` ինչ էր անում, ով` ինչով էր զբաղվում, բոլոր բացահայտումները լինում են, եւ Ստալինին են դամբարանից հանում շպրտում: Կեղծ սրբերը միշտ էլ իրենց արժանին ստանում են»,-ասաց ազատամարտիկը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    դատարկ խօսքեր

    առարկայական, անհերքելի իրողութիւնները հետեւեալներն են ՝
    տառացի իմաստով պատերազմական կացութեան մէջ
    այդ խմբակը կ’ուզէր, Արցախի հողի վրայ, հակա-կառավարական ձեռնարկ կատարել

    իսկ այո, ճիշտ է, «ժողովուրդը շատ իմաստուն է, հատկապես հայ ժողովուրդը»,
    եւ հետեւաբար լաւ հասկացաւ թէ պատահարը անխուսափելի էր, ափսոս

    թող ամէն մարդ իր պատասխանատվութիւնը ստանձնէ
    հերոսաբար

    • Սարգիս says:

      Թրավիս, քո անուան տակ ,,գեներալ,, Մանվե՞լն է թաքնուած թէ՞ նրա մանկլաւիկներից մէկը։ Պատերազմական կացութիւնն էլ քո կառավարութիւննն է սարքում, լաւ իմացած լինես, իր հակազգային գործունէութեամբ։

      • Թրավիս says:

        եւ արդէն խնդիրը այս է… իրենց հակա-կառավարական մոլուցքին, զուտ ատելութեան մէջ մոլորած եւ կուրացած անձիք, չեն կարող հասկանալ իսկ թէ կարելի է հակակարծիք լինել կարգ մը ծայրահեղ եւ արմատական վերաբերմունքների, առանց որեւէ կապ ունենալու իշխանութիւնների հետ, այլ պարզապէս որպէս անհատ, որպէս հայ. խստիւ արգիլուա՛ծ է համաձայն չլինել մանկապարտէզի «յեղափոխականների» հետ.

  2. Hayk says:

    Ինչ լավ է ասել: Կեցցեք, Գեներալ: Պարզ ու հասկանալի: Իհարկե, ժողովուրդն իմաստուն է: Հենց դրա համար էլ այսպես կոչված «նախախորհրդարանը» համակիրներ չունի))))))):

    • Մարատ says:

      հորթի պես հրճվելուց առաջ նախ պատասխանեք, թե ոնց է, որ ՛՛կռազի շոֆեռ՛՛ մանվելը գեներալ-լեյտենանտ է. իսկ Ժիրայր Սեֆելյանը՝ ոչ, Կոմանդոսն էլ՝ ընդամենը գեներալ մայոր

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728