Լրահոս
Օրվա լրահոսը

«WEB Ծիրան»-ը սպասում է ֆիլմերի

Փետրվար 05,2015 18:50

«WEB Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնը, որն այս տարի անցկացվում է չորրորդ անգամ, մինչեւ փետրվարի 20-ը սպասում է մեծ թվով ֆիլմերի:Փառատոնի կազմակերպիչներից Webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը նշեց, որ բազմաթիվ նոր ֆիլմերի են սպասում, քանի որ շատ երիտասարդ ռեժիսորներ կան, որոնք ունեն արված աշխատանքներ, իսկ «WEB Ծիրան»-ը լավագույն հարթակ է՝ համացանցի միջոցով ներկայանալու աշխարհին:

Հիշեցնենք, որ փառատոնի կազմակերպիչները՝ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ «WEB Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնի մշտական գլխավոր հովանավորի՝ ՎիվաՍել ընկերության շնորհիվ սահմանել է մեկ գլխավոր մրցանակ, որը 400.000 ՀՀ դրամ է և 2 խրախուսական մրցանակ: Խրախուսական մրցանակակիրները կպարգեւատրվեն հատուկ դիպլոմով, իսկ ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաեւ 10 օր պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից անվճար օգտվելու հնարավորություն:

Քանի որ փառատոնը առցանց է, ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակի եւ հատուկ դիպլոմի:
«Web Ծիրան» 4-րդ համահայկական օնլայն կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015 թ. մարտի վերջին տասնօրյակում, հատուկ մրցանակաբաշխության ժամանակ, իսկ ֆիլմեր ներկայացնելու համար մինչև փետրվարի 20-ը դեռ ժամանակ կա:
Արայիկ Մանուկյանը հիշեցրեց, որ փառատոնի արդյունքներն ամփոփում է պրոֆեսիոնալ ժյուրին:

webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունից նաեւ տեղեկացրեցին, որ արդեն ֆիլմեր կան ներկայացված Շվեդիայում, Ռուսաստանում ապրող և ստեղծագործող հայ ռեժիսորներից, երիտասարդ ստեղծագործողներից և սպասվում են նոր համալրումներ:
«Web Ծիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ 30 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն:

«WebԾիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնն այս տարի 2-րդ անգամ կներկայացնի նաեւ «Web Ծիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ » ծրագիրը:
Ծրագրում ցուցադրելու համար կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարթֆոններով նկարահանված կարճ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն ինչպես կինոփառատոնի, այնպես էլ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728