Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության փորձ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ գյուղացու նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

Փետրվար 05,2015 20:09

Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող  ՀՀ քաղաքացի Լևոն Անդրեասյանի նկատմամբ ադրբեջանական մարտական հենակետից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

2015թ. փետրվարի 4-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծում գտնվող ադրբեջանական մարտական հենակետից ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ, սպանություն կատարելու նպատակով կրակոցներ են արձակվել «Բաղաղբյուր»  կոչվող հանդամասում գտնվող իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ  իրականացնող ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի բնակիչ Լևոն Անդրեասյանի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով 1931 թվականի ծնված հայ գյուղացին ձախ ծնկահոդի շրջանում ստացել է  հրազենային միջանցիկ վնասվածք:

Դեպքի առթիվ Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:

Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննություն հնարավոր չի եղել կատարել, քանի որ տարածքը գտնվում է ադրբեջանական մարտական դիրքի գնդակոծության տակ և վտանգավոր է կյանքի ու առողջության համար:

Լևոն Անդրեասյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:  Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առգրավվել է կրակոցի պահին Լ.Անդրեասյանի հագին եղած հագուստը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728