Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսալեսի համերգը չի կայացել ոչ թե ծեծկռտուքի, այլ առողջական խնդիրների պատճառով

Փետրվար 05,2015 22:54

Առաջին անգամ Հայաստան է ժամանել իտալացի հայտնի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը, որը պետք է այսօր՝  փետրվարի 5-ին, հանդես գար Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում: Առողջական խնդիրների պատճառով երաժիշտը չի կարողացել ելույթ ունենալ, եւ ունկնդիրները տեղեկացվել են, որ կարող են ետ ստանալ տոմսերի համար վճարած գումարները: Սակայն, վարկած է շրջանառվում, թե նա հանել է համերգը օպերային թատրոնի ճեմասրահում տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի  պատճառով:

Aravot.am-ը Օպերային թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից հետաքրքրվեց՝ դաշնակահարի համերգը իսկապե՞ս առողջական խնդիրների պատճառով չի կայացել, թե՞ այն կապ ունի  օպերային թատրոնի ճեմասրահում ծագած միջադեպի հետ:

«Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը, որ նախատեսված էր օպերային թատրոնում, երաժշտի վատառողջ լինելու պատճառով չի կայացել: Օպերային թատրոնի տնօրինության կողմից հանդիսատեսը նախապես տեղեկացվել է, որ դաշնակահարը ելույթ չի ունենալու և ցանկացողները կարող են վերադարձնել տոմսերը կամ ներկա գտնվել առաջին գործողության համար նախատեսված «Ալեկո» օպերային: Ինչ վերաբերում է նույն օրը երեկոյան թատրոնի ճեմասրահում տեղի ունեցած վիճաբանությանը, ապա խուլիգանական պահվածքը թույլ է տրվել թատրոնի աշխատակիցների հետ կապ չունեցող մի երիտասարդի կողմից, ինչը կասեցվել է թատրոնի անվտանգության աշխատակիցների կողմից: Այս միջադեպը որևէ առնչություն չունի  Կոնսալեսի չկայացած համերգի հետ, թատրոնի տնօրինությունն էլ հայցում է հանդիսատեսի ներողամտությունը»,-հայտնեցին օպերային թատրոնից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728