Լրահոս
Օրվա լրահոսը

Տպագրվում են մարզում ստեղծագործող երիտասարդների գործերը

Փետրվար 06,2015 10:33

Փետրվարի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնը հյուրընկալել էր մարզի անվանի և երիտասարդ ստեղծագործողներին: Բոլորը հավաքվել էին՝ նշելու «Մի կտոր ինձնից» գրքի շնորհանդեսը:

Նշենք, որ գիրքը հրատարակվել է ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից իրականացված «Երիտասարդ ստեղծագործողներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի աշխատակազմը շրջել է մարզի ավելի քան 40 համայնքներով և հանդիպումներ ունեցել մարզի երիտասարդ ստեղծագործողների հետ: Արդյունքում հավաքագրվել է ավելի քան 300 աշխատանք: Դրանց ուսումնասիրության արդյունքում մասնագետների կողմից ընտրվել է մարզի 24 երիտասարդի 80 ստեղծագործություն:

Գրքի հեղինակները Վայոց ձորի 12 գյուղական և քաղաքային համայնքներից են, գրքում ներառված են ինչպես բանաստեղծություններ, այնպես էլ՝ պատմվածքներ։ Տպագրվել է գրքի 100 օրինակ, որի մի մասը ծրագրի կազմակերպիչները նվիրեցին հեղինակներին, իսկ մյուս մասը տեղ կգտնի մարզի տարբեր գրադարաններում:

Գրքի շնորհանդեսին ներկա էին Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, «Վարդաձոր» թերթի խմբագիր Սվետլանա Դովլաթյանը, ներկայացուցիչներ մարզետարանից, ՀԿ սեկտորից, Եղեգնաձորի և Վայքի ավագ դպրոցների տնօրինությունը:

Գրքի հեղինակները ներկայացրին իրենց ստեղծագործությունները, իսկ հեղինակներից մեկը՝ Արման Վարդանյանը, ներկայացրեց գրքում տեղ գտած բանաստեղծության խոսքերի հիման վրա գրված իր երգը:

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728