Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՌԴ Տոմսկի ուսանողներին

Փետրվար 06,2015 18:54

Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՌԴ Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանի մի խումբ մագիստրանտների և ասպիրանտների, որոնք Արցախ են ժամանել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության կողմից` «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ»ամսագրի օժանդակությամբ նախաձեռնված ձմեռային դպրոցի շրջանակներում։

Արտաքին գործերի նախարարն ուսանողներին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանային և գլոբալ զարգացումների համատեքստում։

Կարեն Միրզոյանը կարևորել է ձմեռային դպրոցի մասնակիցների այցը Արցախ՝ ԼՂՀ-ումտեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում կազմելու, ինչպես նաև Արցախի գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու առումով։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է մասնակիցների հարցերին։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Ռուս-հայկական համագործակցություն»կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը։

ԼՂՀ արտաքին գործոց նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728