Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը

Փետրվար 07,2015 20:20

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանների միջեւ կապերի խորացմանն առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սահմաններում տիրող իրավիճակին:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների այցելություններն Արցախ դարձել են ավանդական՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է պահպանել փոխգործակցության նման բարձր մակարդակը նաեւ ապագայում:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728