Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբական համեղ նախուտեստ՝ հումուս

Փետրվար 08,2015 12:30

Շատ համեղ, սննդարար եւ առողջարար, ընդ որում՝ բավականին մատչելի եւ հեշտ պատրաստվող այս ուտեստը կզարդարի ինչպես ձեր տոնական սեղանը, այնպես էլ՝ պահքի:

Անհրաժեշտ մթերքները

humus-2

Սիսեռ- 500 գրամ
Թահին (քունջութի մածուկ)- 0,5 բաժակ
Կիտրոն- 1 շատ մեծը կամ 2 փոքր
Սխտոր-4-5 պճեղ
Աղ-ըստ ճաշակի
Ձիթապտղի յուղ- 5 ճաշի գդալ, որից 2-ը՝ ձեւավորման համար
Կարմիր աղացած պղպեղ ձեւավորման համար՝ մեկ պտղունց

Պատրաստման եղանակը

Սիսեռը մաքրեք, լավ լվացեք եւ երկար եփեք՝ գրեթե 1,5-2 ժամ՝ պարբերաբար սառը ջուր ավելացնելով: Աղն ավելացրեք անջատելուց հինգ րոպե առաջ:

humus--1

Էլեկտրական խառնիչի (բլենդերի) մեջ լցրեք սիսեռը, որի հետ միասին 1-2 բաժակ այն ջրից, որում եփվել է: Լավ խառնեք, որ դառնա միատարր զանգված, եթե հարկ լինի՝ մի քիչ էլ ջրից ավելացրեք: Եթե չունեք էլեկտրական խառնիչ, կարող եք սիսեռը մսաղացով երկու անգամ աղալ, ապա՝ քիչ-քիչ ավելացնել իր ջրից, որ խյուսը մի քիչ նոսրանա:
Սխտորը մանր կտրատեք: Կիտրոնի կեղեւը մանր քերիչով քերեք, հյութն ամբողջությամբ քամեք: Լավ հարված սիսեռին ավելացրեք թահինը, սխտորը, ձիթապտղի յուղը, կիտրոնի քերած կեղեւն ու հյութը: Կրկին լավ հարեք:

humus-3
Պատրաստի խյուսը լցրեք այն պնակի մեջ, որով մատուցելու եք: Վրան գդալով ակոս արեք, որի մեջ լցրեք ձիթապտղի յուղ, վրան էլ՝ աղացած կարմիր պղպեղ: Կարող եք եզրերին կտրատած կիտրոն շարել:

Ի դեպ, եթե պահք չեք պահում, կարող եք պատրաստի հումուսին մեկ-երկու գդալ քամած մածուն էլ ավելացնել: Վստահեցնում եմ` չեք փոշմանի:

Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

07.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728