Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանում Սամվել Հարությունյանի առաջին հաղթանակը

Փետրվար 09,2015 11:22

Գորիսի 1992-1994թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանի հետևողականության և համառության շնորհիվ դատարանում գրանցվեց առաջին հաղթանակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահությամբ՝ Տ. Նազարյանի,մասնակցությամբ՝ դատավորներ Կ. Հակոբյանի,Ա. Խառատյանի) քննելով Սամվել Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.08.2014 թվականի վճռի դեմ քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Սամվել Հարությունյանի ընդդեմ Սուրեն Բաղդասարյանի՝ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը զրպարտությամբ արատավորելու համար լրատվության միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու և վնասի հատուցման մասին,պարզելով ու եզրահանգելով, որ առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ.Հովակիմյան) իր վճռում թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջների արտառոց խախտումներ, որոշել է

1.      Սամվել Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարել:

2.      ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.08.2014 թվականի թիվ ՍԴ3/0125/02/14 քաղաքացիական գործով կայացրած վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

3.      Դատական ծախսերի,այդ թվում Վերաքննիչ դատարանում նախապես վճարված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընկեր, ԵԿՄ Գորիսի տարածքային կառույցի ղեկավար Սուրեն Բաղդասարյանը Լուրեր.com լրատվական կայքում 2014թ. մարտի 21-ին հրապարակել է «Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, ո՞ր կուսակցությունից ես» վերնագրով հոդված:

Սամվել Հարությունյանը դատարան ներկայացրած հայցադիմումում հիմնավորել է, որ նշված հոդվածում պատասխանող Սուրեն Բաղդասարյանի կողմից իր հասցեին արված արտահայտությունները (հոդվածն ամբողջությամբ) չեն համապատասխանում իրականությանը, դրանք բացահայտ զրպարտություններ, վիրավորանքներ են:

Ըստ Ս.Հարությունյանի հայցապահանջի՝ Դատարանը պետք է պատասխանող Ս. Բաղդասարյանին պարտավորեցնի նույն լրատվական կայքով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, հերքել զրպարտություն համարվող բոլոր փաստական տվյալները, ինչպես նաև դատարանի որոշմամբ որպես բարոյական վնասի հատուցում՝ պատասխանողից Ս. Հարությունյանի օգտին պետք է բռնագանձվի 3 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728