Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Փետրվար 09,2015 11:40

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը»  ֆիլմի թրեյլերը ներկայացվել է հանդիսատեսի ուշադրությանը:

Թաջ Մահալը Հնդկաստանի ամենահայտնի զբոսավայրերից է, սակայն քչերը միայն գիտեն՝ ով էր իրականում այն կինն, ում հիշատակին վեր է խոյացել սիրո այս տաճարը: Ինչպե՞ս հայերը հայտնվեցին հեռավոր այս երկրում և դեռ միջնադարում ձևավորեցին ամենաազդեցիկ համայնքներից մեկը, և ինչպե՞ս երկու հայուհիներ դարձան հնդկական ամենաազդեցիկ կայսրերի ուղեկիցները: «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի նկարահանած  վավերագրական ֆիլմը լույս կսփռի այս հարցերի վրա:

Հնդկահայքի մոռացված պատմության մասին «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ժապավենի պրեմիերան տեղի կունենա առաջիկայում:

Թրեյլեր՝

«Հայկական չափանիշ» կինոկենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728