Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը բացահայտեց ավազակային հարձակումը

Փետրվար 09,2015 20:29

Հունվարի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 2 ինքնաձիգներով և 1 ատրճանակով զինված, դիմակավորված երեք անհայտ անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի տներից մեկը, զենքի սպառնալիքով տանտիրոջն ու տան մյուս անդամներին պառկեցրել հատակին և հափշտակելով ոսկյա մատանի` դիմել են փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական բազմաբնույթ միջոցառումների շնորհիվ՝ ոստիկանության ծառայողներն ակտիվ համագործակցելով ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ բացահայտել են հանցագործությունը:

Փետրվարի 9-ին հայտնաբերվել և ոստիկանություն բերման են ենթարկվել ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող երեք անձինք:

Վերջիններս ձերբակալված են:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728