Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը. Հովիկ Աբրահամյանը շուրջ երկու ժամ շուտ էր ներկայացել

Փետրվար 09,2015 21:25

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ Գերագույն մարմնի նիստը: Մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ ողջ վերնախավը: Ուշագրավ է այն, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին բավականին շուտ՝ դեռ 18.30-ի դրությամբ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեսնողներ են եղել, մինչդեռ նիստը նախատեսված էր ժամը 20.30-ին:

Այսօրվա նիստի հետ կապված անսովոր էր ոչ միայն նիստի օրվա ընտրությունը՝ երկուշաբթին, այլև այն, որ փոխվել էր լրագրողների համար նախատեսված սենյակը և կարգերը: Այն սենյակում, որտեղ սովորաբար նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանում էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այսուհետ տեղակայված է լինելու «Հայք» հեռուստաընկերությունը:

Լրագրողները այսուհետ նաև այլ պայմաններում և կանոններով են աշխատելու: Օրինակ՝ սենյակում դեռ WiFi կապ չկա, չնայած վստահեցրին, որ հաջորդ նիստին կլինի, կամ սենյակ մուտք գործելուց հետո եթե հանկարծ որևէ լրագրող որոշի դուրս գալ սենյակից, ապա հետդարձի իրավունք չի ունենալու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո says:

    Ընենց չի, որ կոտորվում եմ ներկա լինելուց ՀՀկ միջոցառումներին..ներկա չեմ եղել ու չեմ էլ ուզում երբեւէ ներկա լինել…բայց սենյակ մուտք գործելուց հետո ինչու պետք է արգելվի լրագրողի հետդարձի իրավունքը….իրանք իրանցից վախենում են….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728