Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինադադարի պայմանագիրը կնքել են Սերժ Սարգսյանն ու Սամվել Բաբայանը». Լեւոն Զուրաբյան

Փետրվար 10,2015 23:05

«Ես չեմ ուզում շատ փակագծեր բացել, թե ինչպես եւ ինչու կնքվեց զինադադարի պայմանագիրը,թե ինչ իրավիճակ էր 1994-ին: Ես չեմ ուզում դրա մեջ մտնել: Կան պետական անվտանգության խնդիրներ, որոնց արծարծումը վնաս է երկրի համար»,- ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հայտարարությանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կնքած զինադադարի բիշքեկյան պայմանագիրը դավաճանություն է:

Նորատ Տեր-Գրիգորյանցն այդ մասին ասել էր վերջերս ռուսական RT հաղորդման ժամանակ՝ պատմելով, թե ինչու է ինքը վիրավորված գնացել Հայաստանից: Գեներալը նշել էր, որ Արցախյան պատերազմն ավարտվեց Բիշքեկում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագրով, որը ամենամեծ դավաճանությունն էր: Եվ հենց այդ պայմանագրի պատճառով էլ լուրջ անհամաձայնություն է առաջացել իր եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարների հետ: Նրա ասելով՝ հետո Լեւոն Տեր- Պետրոսյանն անձամբ է գնացել Մոսկվա եւ գեներալին համոզել, որ վերադառնա Հայաստան, սակայն գեներալը մերժել է: Նորատ Տեր-Գրիգորյանցը, խոսելով Բիշքեկի մայիսի 5-ին կնքված զինադադարի պայմանագրից, ասել է, որ հաղթանակած պետությանը վայել չէր ստորագրելու այդպիսի խայտառակ մի զինադադար, որը չէր բխում հայ ժողովրդի եւ Հայկական պետության շահերից։ Ըստ նրա, այդ խայտառակ պայմանագիրը խեղկատակություն էր եւ ապուշություն, որը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա:

Լեւոն Զուրաբյանի պարզաբանմամբ՝ մայիսի 5-ին կնքված զինադադարի պայմանագրին հետեւեց  մայիսի 12-ի պայմանագիրը, որը կնքեցին Հայաստանի եւ  ԼՂՀ պաշտպանության նախարարները՝ Սերժ Սարգսյաննն ու Սամվել Բաբայանը: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Դա կոնսենսուս էր բանակի ղեկավարների եւ իշխանության միջեւ: Եվ զինադադարի պայմանագիրն իրականում ստորագրվել եւ ուժի մեջ է մտել միայն այն բանից հետո, երբ դրա տակ իրենց ստորագրություններն են դրել ՀՀ եւ ԼՂՀ ՊՆ նախարարները: Եթե նրանք կողմնակից չլինեին, դա չէր լինի»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, շատ մարդիկ, ովքեր հեռու են եղել այդ իրադարձություներից, կարող են տպավորվել Նորատ Տեր-Գրիգորյանցի  հայտարարությամբ: Մինչդեռ իրականությունը լրիվ այլ է եւ խնդիրը շատ նուրբ է: Լեւոն Զուրաբյանն անհեթեթ որակեց Նորատ Տեր-Գրիգորյանցի  հայտարարությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս հարցում ես համաձայն եմ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ: Ոչ մի գաղտնիք էլ չկա. Ելցինը զանգեց,իսկ «ազգային» նախագահ Լ.Տեր-Պ.-նն էլ համաձայնվեց: Ռուսին երբե՛ք պետք չէ ուժեղ հայկական պետություն. հայի ոխերիմ «բարեկամը»:

  2. Gagik says:

    Գեներալը ճիշտ է – հաղթող կողմը պայմանագիր ստորագրելիս պետք է վերցներ պարտավորություն՝ երաշխիք պատերազմ չվերսկսելու պահով, այսինքն՝ որոշակիացվեր պարտվողի հետպատերազմյան զինված ուժերի թվաքանակը, ըստ զինատեսակների՝ քանակները, դրանց հսկման մեխանիզմը, խախտման դեպքում՝ պատժելու իրավունքը։ Օրինակ, եթե պայմանագրով թույլատրվել է պարտվողին ունենալ 20 տանկ, նրան 21-րդ տանկը չի վաճառվում կամ տրվում, 21-րդը ձեռք բերելու դեպքում հաղթող կողմը վերսկսում է պատերազմը; կամ էլ երաշխիք տվող մեծ երկրները պայմանագրի դրույթները խախտելու համար կիրառում են տնտեսական սանկցիաներ։ Միանշանակ ԼՏՊ- նմեղավոր է նման պայմանագիրը հաստատելու մեջ, իսկ մեր հաղթանակ տարած զինվորականները հանցավր անտարբերություն են ցուցաբերել, չեն հարգել նույնիսկ իրենց կատարած ծանր աշխատանքը, ազգին զրկել հաղթողի կարգավիճակից․․․․

  3. david says:

    ну тогда какой президен ЛТП?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728