Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Պուտին. Մինսկում պայմանավորվեցինք հրաձգությունը դադարեցնել փետրվարի 15-ից սկսած

Փետրվար 12,2015 14:42

«Սա իմ կյանքում ամենալավ գիշերը չէր, բայց առավոտը բարի է: Գլխավորի մասին կարողացանք պայմանավորվել: Մինսկում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել հրաձգությունը դադարեցնել փետրվարի 15-ին 00:00-ից սկսած»,- այս մասին, ըստ Delfi.ru-ի հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը նաեւ հավելել է, որ «նորմանդական քառյակի» 16 ժամ տեւած բանակցությունների արդյունքում ստորագրվել է Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված փաստաթուղթ: Այն կոչվում է «Մինսկի համաձայնագրի իրականացման համալիր գործողությունների» փաստաթուղթը եւ բաղկացած է 13 կետերից:

Ըստ Վլադիմիր Պուտինի՝ ինքը Մինսկում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ պայմանավորվել է տալ հանձնարարություն ռազմական փորձագետներին, որպեսզի գնահատեն իրավիճակը Դեբալցեվոյում:

Delfi.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պատմել է, որ Մինսկում «նորմանդական ձեւաչափով» մի քանի ժամ տեւած բանակցությունները անցել են շատ լարված մթնոլորտում եւ ուկրաինական կողմին ուլտիմատումային պայմաններ էին ներկայացվում:

Պորոշենկոն մասնավորապես ասել է. «Հեշտ չէր: Փաստացի մեզ ներկայացնում էին անընդունելի պայմաններ: Մենք չենք համաձայնել ոչ մի ուլտիմատումի եւ հստակ ներկայացրել ենք մեր այն դիրքորոշումը, որ կրակի դադարեցումը պետք է լինի առանց նախապայմանների»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համաձայնագիրը անվանել է «թեթեւացում Եվրոպայի համար եւ հույս Ուկրաինայի»: Գերմանիան եւ Ֆրանսիան տեխնիկական օգնություն ցույց կտան բախումներ տուժած Ուկրաինայի բանկային համակարգի վերականգնման համար:

Բացի այդ հաղորդվում է, որ երկրորդ փաստաթուղթը, որի տակ պետք է իրենց ստորագրությունները դնեն Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահները եւ Գերմանիայի կանցլերը, դեռ ստորագրված չէ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728