Լրահոս
Օրվա լրահոսը

Կգնա՞ Սերժ Սարգսյանը Ռիգա

Փետրվար 12,2015 17:57

«Առաջին անգամը չէ, որ մեր երկրի ղեկավարները նաեւ առաջին հերթին երկրի նախագահը, հայտարարել են, որ թեպետ մենք քաղաքական որոշում ենք կայացրել՝ անդամակցել ԵԱՏՄ-ին` առաջնորդվելով երկրի անվտանգության եւ տնտեսական շահերով, այնուհանդերձ, ԵՄ-ն եւ եվրոպական արժեհամակարգը Հայաստանի համար այլընտրանք չունեն: Եվ մարդու իրավունքների պաշտպանության, եւ ժողովրդավարական տարբեր ինստիտուտների, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ հարցերում մենք առաջնորդվել եւ առաջնորդվելու ենք այն արժեհամակարգերով, որոնք բոլորի առաջ այսօր դրել է ԵՄ-ն: Դրանք Եվրոպական չափորոշիչներն են եւ իմ անձնական համոզմունքն է, որ եվրոպական արժեհամակարգը պետություն համար չի կարող այլընտրանք ունենալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Մենք կողջունենք ՀՀ նախագահի մասնակցությունն այդ կարեւորագույն միջոցառմանը: Եթե դա չապահովվի, Հայաստանի կողմից ԵՄ-ին սխալ ազդակ կուղարկվի` հարաբերությունների կարեւորության առումով»,- այսօր նման հայտարարություն արեց Արեւելյան գործընկերության հարցերով Լատվիայի հատուկ դեսպանորդ Յուրիս Պոյկանսը` «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» (ACGRC) հասարակական կազմակերպության եւ ՀՀ-ում Լատվիայի հանրապետության դեսպանատան կազմակերպած «Եվրոպական Միության Խորհրդում Լատվիայի նախագահության առաջնայնությունները և Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ոլորտները» խորագրով քննարկման ժամանակ:

Տիկին Եսայանից հետաքրքրվեցինք`հավանական համարո՞ւմ է, որ ՀՀ նախագահը մասնակցի մայիսին Ռիգայում կայանալիք ԵՄ գագաթաժողովին: «Իրավասու չեմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ երկրի նախագահն ինքն է որոշում երբ եւ որ հրավերներն ընդունել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728