Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առաջին նախագահի խոհերը շոկի մեջ են գցել ՀՀԿ-ականին. «Ա1+» (տեսանյութ)

Փետրվար 13,2015 10:27

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը շոկի մեջ է ընկել, երբ կարդացել է «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» մասին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոհերը. «Ցավում եմ, որ մեր երկրի առաջին նախագահի գրիչը նման տողեր է գրում, չեմ ցանկանում մեկնաբանել, համենայնդեպս այդ տողերի մեջ ես բավականին չարություն եմ տեսնում` այն, ինչ ժամանակին չի հաջողվել իրեն, հաջողվել է մյուսներին, պետք չէ նման քննադատական մոտեցումներ ցուցաբերել: Ես իրոք զարմացած եմ` հաշվի առնելով նրա ինտելեկտուալ կարողությունները»:

«Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիր»-ը Սերժ Սարգսյանը ներկայացրեց հունվարի 29-ին` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ հռչակագիրը ոչ թե հրապարակախոսական կամ քաղաքական մանիֆեստ է, այլ իրավական փաստաթուղթ, մինչդեռ այն համարժեք չէ իր բնույթին: ՀՀԿ-ական պատգամավորն այլ փաստարկ է բերում. «Հռչակագրում այն բոլոր կետերը, որոնք զետեղված են, դա իրոք նրանք են, որոնք մեր երկրին, մեր ժողովրդին ու Սփյուռքին անհանգստացնում են»:

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի համար անընդունելի է, երբ քաղաքական գործիչները փորձում են տողատակերում ինչ-որ խնդիր գտնել. այն պետք է նայել ամբողջության մեջ. «Չի կարելի հռչակագիրը դիտարկել որպես` այս կամ այն նախագահի հետ չի քննարկվել կամ չեն ստորագրել եւ այլն: Մենք ունենք մեր երկրում ձեւավորված իշխանություն, ունենք ժողովրդի կողմից ընտրված նախագահ, որն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է որոշակի գործառույթ»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    շիտակն ասած, երանի ճիշտ լինէին ԼՏՊ-ի մտահոգությունները, եւ էդ հռչակագիրը ունենար, իսկականորեն, էդպիսի տարողություն, էդքան նշանակություն…

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ցեղասպանության 100-ամյակի ներկա հռչակագիրը պարզապես մի հայտարարություն է. այն իրավական ուժ չունի: Եթե հայ-թուրքական արձանագրությունները հետ չկանչեն,ուրեմն հռչակագիրն էլ ձևական է՝ Սփյուռքին ուղղված:

    Հայն այսօր ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունի. ուստի՝ Ցեղասպանության 100-ամյակի հռչակագիրը պետությա՛ն անունից գրված պիտի լինի ու համատեղ ստորագրվա՛ծ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից: Ա՛յս դեպքում միայն այն կունենա իրավական հիմք ու կարևորություն:

  3. Hayk says:

    Իրոք, Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հիասթափություն առաջացրեց: Ափսոս:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728