Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ սա նախկին կոալիցիոն գործընկերների խաղ է»

Փետրվար 13,2015 19:55

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը չի շտապում դատողություններ անել Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյան վերջին հայտարարությունների վերաբերյալ:

«Նրանք դաշնակիցներ են եղել, այնպես որ ինչքան էլ այդ հայտարարությունների շուրջ կրքեր բորբոքվեն, կարող եմ միայն ասել՝  շատ մի ոգեւորվեք, դա ձեզ ոչինչ չի տալու: Հնարավոր է՝ սա նախկին կոալիցիոն գործընկերների խաղ է»,-կարծում է Պարույր Հայրիկյանը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին ԱԱԽ անդամի կարգավիճակից ու պատգամավորական մանդատից առաջիկայում զրկելու եւ նրա ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու նախագահի ցուցումներին, պարոն Հայրիկյանը կրկին չի շտապում հավատալ. «Ընթացքում կարելի է գնահատական տալ, Սերժ Սարգսյանի եւ Ծառուկյանի ասածները վերջանական չեն, պետք է ստուգենք»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ իշխանափոխության կոչին՝ պարոն Հայրիկյանը շարունակեց.«Այս խաղը միայն Սերժ Սարգսյանի եւ Ծառուկյանի կամ այդ երկու ուժերի խաղը չէ, այդ խաղը, որպես ռազմավարական ներկայացման գլխավոր դերակատար ունի տեր, որի համար նշանակություն չունի, թե իր երկու խամաճիկներից, որ մեկը կմնա իշխանության: Էական չէ, թե որքանով է իշխանափոխությունը հնարավոր, այլ էականն այն է, թե ինչ կփոխվի մեր ժողովրդի կյանքում: Եւ քանի որ մեր ժողովրդի կյանքում դրանից ոչինչ չի փոխվի, դրա համար պետք չէ խորանալ այդ հարցերում: Ես տեղի ունեցածից հիշեցի, թե ինչպես պետական անվտանգության կոմիտեում երկու պաշտոնյա իրար հետ լուրջ հակամարտության մեջ էին, նույն պաշտոնի համար, բայց նույն KGB-ում: Խիստ բառեր չեմ ուզում ասել, լուրջ հակամարտություն կարող է լինել միայն ռազմավարական խնդիրների վերաբերյալ: Բայց այս երկրում, այսպես կոչված, քաղաքական ուժերը մտածում են ավելի շատ ռուսական իմպերիալիզմի շահերի մասին, քան հայ ժողովրդի շահերի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728