Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյանը՝ իմպիչմենտի մասին. «Այս պահին մենք վերջնական տարբերակ չունենք, թե ինչ ենք անելու»

Փետրվար 14,2015 18:49

Սակայն Ստեփան Մարգարյանը չի բացառում դեպքերի նման ընթացքը

Փետրվարի 13-ին Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը բավարար հիմք է իմպիչմենտի համար: «Այդ ելույթը Սահամանադրության լրջագույն խախտում է, և մեր Սահմանադրությունը թույլ է տալիս այն խախտելու դեպքում դնել իմփիչմենթի խնդիրը»,- ասել է Օսկանյանը:

«Սերժ Սարգսյանի ելույթի մեջ մաղձ կար, չարություն կար, այդ ելույթը մի օրվա, պահի բան չէր. ակնհայտ է, որ կուտակված բաներ կային, որոնք ժայթքեցին: Ելույթը բացարձակ հակասահմանդրական էր: Յուրաքանչյուր նախադասություն, պարբերություն էությամբ հակասահմանադրական է: Ուժայիններին ուղղակիորեն հանձնարարվում է գնալ և քրեական գործ հարուցել Ծառուկյանի նկատմամբ: Երկրի նախագահը իրավունք չունի նման հանձնարարականներ տալ»,- նշել է Վարդան Օսկանյանը:

Փետրվարի 14-ին «Առաքելություն» կուսակցության երկրորդ համագումարի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը եւս խոսեց իշխանափոխության մասին:

Aravot.am-ը խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեց, թե իմպիչմենտը Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմնորոշո՞ւմն է եւ հնարավո՞ր է, որ կուսակցությունը միանա Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությանը, նա պատասխանեց՝ այս պահին ո՛չ մեկը ո՛չ էլ մյուսը,՝ հավելելով, որ չի բացառում դեպքերի նման ընթացքը. «Այս պահին մենք վերջնական քննարկած տարբերակ չունենք, թե ինչ ենք անելու: Մենք ունենք ծրագիր, թե ինչ ենք անում, դա  հասարակության, ժողովրդի հետ համատեղ որոշումն է, հանրային միջոցառումներն են, այդ ընթացքում որոշակի գործունեություն կլինի նաեւ Ազգային ժողովում: Դա դեռ քննարկում ենք, երբ պատրաստ կլինի, կհրապարակենք»:

Իսկ Միքայել Մելքումյանն հավելեց, որ իմպիչմենտը ինքնանպատակ չէ եւ ընդհանուր գործողությունների մաս պետք է կազմի. «Եթե մենք պահանջում ենք հրաժարական, իսկ ինքը չի տալիս, ինքը ուղղակի մեխանիզմ, կամուրջ է ապահովում, որը մենք ընդհանուր, համալիրի մեջ կքննարկենք: Բայց այս պահին մենք չունենք քայլերի համալիրը, ընթացքում պետք է դիտարկենք: Հենց որ այդ պահը գա, դուք կիմանաք»:

 Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    մի խոսքով, շվարած են…

    չգիտեն ինչ են անելու,
    երբ են անելու,
    ոնց են անելու…
    կամ նոյնիսկ՝ եթէ անելու են, մի բան…

    սակայն հակառակ այս վիճակին՝ ուզում են ժողովուրդի իջեցնել փողոց…

    ասկէ աւելի անպատասխանատու կեցվածք կարելի չէ երեւակայել

    եւ ասոնք քաղաքական մարդի՞կ են…

    Աստուած օգնի ժողովուրդին

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728