Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդը այնքան էլ սակավամիտ չի եղել էլի». փաստաբանը՝ Պերմյակովի մասին     

Փետրվար 14,2015 21:29

Aravot.am-ը Ավետիսյանների սպանությունից հետո տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց փաստաբան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինքը հարցում ուղղե՞լ է ՌԴ -ի համապատասխան կառույցներին՝ Պերմյակովի սակավամտության մասին  տեղեկությունները ճշտելու : «Այդ միջնորդությունը ես պատրաստվում եմ քննչական մարմնին ներկայացնելու: Նաեւ  դրանից բխող որոշակի  այլ միջնորդություն կա, որ այս պահին չեմ ուզում անմիջապես ասել, որովհետեւ  գործողություններ կան, որոնք որ պետք չէ նախապես իմանան՝ մենք ինչ ենք անելու: Անելուց հետո կիմանաք: Այսինքն՝   ոչ միայն փաստաթղթային ձեւով , այլ որոշակի այլ քայլեր կան, որոնք պետք է պարզենք ու հասկանանք: Եթե իմ նշած հանգամանքը կհաստատվի , դրա համար արժանիք էր պետք, որ հաստատվեր, հիմա չեմ ուզում շատ փակագծերը բացել , իսկ դա նշանակում է, որ այդքան էլ սակավամիտ չի եղել  էլի էդ մարդը: Կոնկրետ միջնորդություն ներկայացնելուց կտեսնենք, թե դա ինչ է: Փաթեթ եմ  նախապատրաստում այդ առումով, որ համապատասխան փաստաթղթերը ներկայացնենք կամ էլ  քննչական մարմինը

պահանջի: Ի վերջո, կան որոշակի ծավալի տեղեկություններ, որ մենք կարող ենք ունենալ Ռուսաստանի Դաշնությունից, իսկ առավել արդյունավետ միջոցը դա քննչական մարմնի միջոցով  միջնորդելն է: Ի վերջո,  երբ որ պետությունը դիմում է դիվանագիտական ճանապարհներով  կամ հենց համաձայնագրի շրջանակներում կողմեր կան իրավասու, որոնք որ պարտավորվել են իրար հետ համագործակցել: Ես ուսումնասիրել եմ նաեւ  համաձայնագիրը  եւ  դրա շրջանակում գուցե համապատասխան հարցումներն ավելի հեշտությամբ ու արագությամբ ստանում են: Իմ միջնորդությունների  մի մասի հետ կապված նույնկերպ  քննչական պահանջ է ուղարկվում Ռուսաստան, որպեսզի պատասխանեն»:

Aravot.am-ը փաստաբանից մեկնաբանություն խնդրեց նաեւ  ՌԴ զինվորական  դատախազի այն հայտարարության  մասին, համաձայն որի, վերջինս չի բացառել այս գործում ռուս դատախազների՝ որպես մեղադրող կողմ հանդես գալը: Մեր  դիտարկմանը, թե սրանով ռուսական կողմը չի բացառո՞ւմ  հայկական կողմի դերակատար լինելը, Երեմ Սարգսյանն ասաց.« Տեսեք  խնդիրը ինչ է, այսօր  եթե նույն տրամաբանությամբ նայենք, մեր դատախազությունը հսկողություն է իրականացնում որպես մեղադրող,  ու մեղադրողն  արդեն դատարանում է հանդես գալիս, բայց, համենայն դեպս դատախազական հսկողություն մեր դատախազությունը իրականացնում է: Սա օրենքով սահմանված կարգ է,  նույն կերպ, եթե իրենք քրեական գործ են քննում, պարտադիր պետք է իրենք  ունենան այս պահին դատախազներ, որոնք հսկողություն են իրականացնում: Հետագայում նույն դատախազները , եթե գործը մեր կողմից գնաց դատարան կամ իրենց կողմից,  միանշանակ  պարտադիր գործում պետք լինի մեղադրող, եթե ռուսական կողմի քրեական գործն է , պարտադիր իրենց մեղադրողը պետք է լինի, եթե մեր կողմն է  քննում, ապա Հայաստանի Հանրապետության որեւէ դատախազ պետք  է լինի: Այսինքն` այն միտքը, որ իրենք  արտահայտում են , թե դա նշանակում է, թե  իրենք են քննելու,  այդպես չէ , բայց կարող ենք տարբեր վերլուծություններ տալ, թե ինչու են նման հայտարարություններ  անում: Ես այդ հայտարարությանը հետեւել եմ. կոնկրետ դատախազը, որը խոսում էր, ասում էր՝այդ հարցի վերաբերյալ քննարկում չեմ ունեցել,   կոնկրետ  որոշում չկա, ես  ենթադրում եմ, որ կարող ենք, այսինքն` դա մարդու ենթադրությունն է  եղել: Պաշտոնական մակարդակով  նման հայտարարություն դեռեւս  չենք լսել, բայց չենք էլ բացառում, որ նման մտադրություն ունեն: Հետեւաբար ես  կողմ եմ, որ մենք միահամուռ փորձենք մեր իրավունքները պաշտպանենք, հասնենք  ինչին ուզում ենք»:

Երեմ Սարգսյանն անդրադարձավ նաեւ  իր մասին որոշ անձանց կողմից հայտնվող կասկածներին, թե ինչու այդքան փաստաբաններից տուժողի իրավահաջորդները դիմեցին  ու ընտրեցին հենց իրեն:  Նա ասաց, որ թեեւ տուժողի իրավահաջորդները ընտրել են  իրեն, բայց իր մասնակցությունը չի նշանակում, թե այլ  փաստաբաններ  գործին չպիտի ընդգրկվեն: Նա ասաց, որ ինքը միայն ուրախ կլինի դրանից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728