Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպել են Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Փետրվար 15,2015 19:41

Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է  ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը:

Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության  հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն  հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված  իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար:

Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների համատեղ  մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728