Լրահոս
Օրվա լրահոսը

Մարալիկի գազալցակայանի մոտ վրաերթից երկու երիտասարդներ են մահացել

Փետրվար 18,2015 23:45

Aravot.am-ի տեղեկություններով քիչ առաջ Մարալիկի գազալցակայանի մոտ  անհայտ մի անձ վրաերթի է ենթարկել Մարալիկի երկու բնակիչների: Վարորդը իր մեքենան թողել է տեղում ու դիմել փախուստի:

Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ երիտասարդներին տեղափոխել են իրենց հիվանդանոց, սակայն նրանք եղել են մահացած վիճակում: Նրանցից մեկը 1991 թվականին ծնված Ամիրխանյան Մանուկն է: Մյուսի անուն-ազգանունը դեռ չի հաջողվել ճշտել:

Մանրամասներին կանդրադառնանք ճշտելուն պես:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahe says:

    Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ իրավապահները Մարալիկում հայտնաբերել են Mazda մակնիշի 34 DZ 878 համարանիշի ավտոմեքենա, որը առջևի մասում վնասված է և կան լուրջ կասկածներ որ նշված ավտոմեքենայով է տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը: Ավտոմեքենան հաշվառված է Լոռու մարզում: Պարզվել է նաև մահացածների ինքնությունը: Մահացածներն են՝ Մարալիկ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Գարիկ Մանուկյանը և 24-ամյա Մանուկ Ամիրյանը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2015/02/18/43583/

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728