Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը իր «Ձայնը» նվիրեց

Փետրվար 19,2015 21:15

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ փետրվարի 19-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ օրվա խորհրդին համահունչ պատրաստ է գրքեր ընդունել եւ նվիրել: «Առավոտյան արդեն ստացել եմ ձեզանից բազմաթիվ նոր գրքեր: Այսօր ժամը 18.00-ից մինչև 18.45 ինձ մոտ` ՀՀ ԿԳՆ սուրճի եմ հրավիրում բոլոր այն ընկերներիս, որոնք ինձ ուզում եմ փոխանցել իրենց նվերը: Խնդրում եմ այս գրառման տակ գրանցվել, որպեսզի անցագրեր ապահովեմ»,-գրել էր Արմեն Աշոտյանը:

ashotyan1 ashotyan-2 ashotyan-3 ashotyn-4

Նախարարը, որ բազմաթիվ գրքեր ստացավ, բոլորին  հիմնականում նվիրեց իր հեղինակած «Голос» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն, ու հատուկ նշեց, որ գիրքը հրատարակել  է, երբ դեռ պատգամավոր էլ չէր:

Արագածոտնի մարզից մի դպրոցական էր եկել ԿԳ նախարարություն, նա էլ իր հեղինակած գիրքն էր բերել նախարարին: Տղայի մայրն ասաց, որ որդին ֆեյսբուքից է տեղեկացել նախարարի հրավերի մասին ու որոշել՝ ե՛ւ գիրք ստանալ, ե՛ւ նախարարին անակնկալ անել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Ինչպիսի հոգատարություն… Դեռ շատ հեռու կգնա իր “Գոլոս” ով: Բայց մի oր կարող է և հակառակը լինել, Աշոտյանը ասենք շատ մեծ սխալ գործի…….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728