Արդարադատության նախարարի ուսուցիչը գիրք նվիրեց Գյուրջիեւին. (Տեսանյութ)

Արդարադատության նախարարի ուսուցիչը գիրք նվիրեց Գյուրջիեւին. (Տեսանյութ)

Այսօր գիրք նվիրելու տոնի կապակցությամբ Գյումրու «Բեռլին» արվեստների հյուրանոցի սրահում տեղի ունեցավ պատմաբան Արթուր Նիկողոսյանի (նա ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ամենասիրած ուսուցիչն է եղել) հեղինակած «Գյուրջիեւը մարդու, հասարակության եւ պատմության մասին» գրքի շնորհանդեսը:

IMG_6189

Արթուր Նիկողոսյանի ներկայացմամբ, գիրքը տարիների երկարատեւ չարչարանքի արդյունք է: «Ուրախալին այն է, որ մենք կարողացանք մեր հայրենակցին հարգանքի տուրք մատուցել իր սեփական, հայրենի, հարազատ քաղաքում: Ամենաուրախալին այն է , որ գիրքը լույս տեսավ «Y» ակումբի «Մատենաշար» խորագրի ներքո: Փորձեմ վերծանել «Y»-ը. Գյուրջիեւը իր ամբողջ կյանքում երազում էր իր հայրենի քաղաքում բացել մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտ: Ցավոք սրտի, հայրենի քաղաքում չստացվեց , ահա մենք փորձում ենք այդ բացը լրացնել, ներդաշնակ զարգացման եւ բնական կարգավորման ինստիտուտ «Y»-ի հապավման վերծանումն է: Սա առաջին ծիծեռնակն է, հուսանք վերջինը չէ: Մենք Ալեքսանդրապոլի երեւելիներին վերհիշելու նպատակ ենք դրել մեր առջեւ»,-ասաց Արթուր Նիկողոսյանը: Պատմաբանը նաեւ ասաց, որ գիրքը գրելիս ջանացել է նվազագույնի հասցնել իր ներկայությունը՝ որպես հեղինակի: Ըստ հեղինակի, ինքն ավելի շատ անդրադարձել է  աշխարհահռչակ գյումրեցու կենսագրությանը, իհարկե, որոշակի մեկնություններ եւս արել է, սակայն գրքում մեծամասամբ տեղ են գտել Գյուրջիեւի հայտնի աշակերտների վերլուծությունները: Դրանք ծաղկաքաղի տեսքով հավաքվել են գրքում: «Անկեղծ ասեմ չէր լինի այս գիրքը, եթե չլիներ Գյուրջիեւի ուղերձը, ցանկությունը : Մի խոսքով, հուսանք, որ սառույցը հալվեց , վերջապես հայրենի քաղաքում այս մեծ, աշխարհահռչակ գյումրեցին կսկսի հարգվել, հասկացվել, ճանաչվել:  Զարմանալիորեն նա մեր հայրենիքում ավելի քիչ է ճանաչված, քան աշխարհում: Աշխարհին Գյումրին կարող ես ճանաչել տալ Գյուրիջիեւի միջոցով: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ հարցրել են՝ որտեղի՞ց ես , առանց վարանելու ասել եմ՝ Գյուրջիեւի հայրենի քաղաքից: Եւ հավատացեք ապշած ու նախանձով են նայել», ասաց Արթուր Նիկողոսյանը:

Նա հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Գեորգի Գյուրջիեւի կյանքից:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք