Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն էլի պնդում է՝ խոշոր բիզնեսը հեռու պետք է լինի քաղաքականությունից

Փետրվար 19,2015 22:04

«Որակավորում ու պիտակավորում մեզանում չեն տրվում, իսկ եթե լինում են, դրանց  մասին դուք իմանում եք»,- հարցին, թե այսօրվա ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ԲՀԿ առաջնորդին նոր որակավորում ու պիտակավորումներ տրվեցի՞ն պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հարցին, իսկ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացից ինչ զարգացումներ կան, նա պատասխանեց՝ այդ  մասին դուք կիմանաք երկուշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ: Նա չմեկնաբանեց լուրը, թե երկուշաբթի օրը Ծառուկյանը մանդատը վայր կդնի:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն մնացել է  նույն կարծիքին.«ՀՀԿ-ն իր կարծիքները չի փոխում ու մտածված ու կշռադատված է կարծիքներ ներկայացնում: Մեր գլխավոր սկզբունքը, որ դրված է, չի փոխվել՝ խոշոր բիզնեսը հեռու պետք է լինի քաղաքականությունից»:

Հարցին՝ դա ենթադրո՞ւմ է, որ քաղաքականությունից կհեռանան ՀՀԿ-ական խոշոր բիզնեսմեններ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանն ու ուրիշները, ասաց. «Հովիկ Աբրահամյանն այնքան զբաղված է վարչապետի աշխատանքով, որ բիզնեսը կառավարելու ժամանակ ու հնարավորություն ունենալ չի կարող»:

Նա հորդորեց տարբերակել բիզնեսի սեփականատեր, բաժնետեր լինելը բիզնեսով զբաղվելուց:

Հարցին, թե հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյանի հարկային ստուգումները քրեական գործ հարուցելուն հանգեցնեն, ասաց՝ ստուգումները ընթացքի մեջ են, արդյունքները պարզ կլինեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    մեղք… առանց իրեն, ձանձրալի է դառնաու քաղաքական կրկեսը… միւսներից շատեր մի քիչ շատ լուրջի են առնում իրենք զիրենք… դե լաւ, յաջող ու բարի երթ, Պարոն Ծառուկյան…

  2. Վալեր says:

    «խոշոր բիզնեսը հեռու պետք է լինի քաղաքականությունից»… «խոշոր» բիզնեսը…
    նորեն անձնական վիրաւորա՞նք, Պարոն Ծառուկյանի մարմնի չափսին վերաբերո՞ղ… ամոթ է…մարդը լիովին յանձնվել է, արդեն
    (կամ ել, նոյն տրամաբանությամբ, ուզում են ասել թէ ոչ-խոշորները կարող են թէ բիզնես անել, թէ քաղաքականություն… օրինակի հանար՝ Ս.Ս., Հ.Ա. եւայլն.)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728