Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալների չարժանացան, բայց օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակեցին

Փետրվար 21,2015 22:04

Դյուսելդորֆում մեկնարկած ձյուդոյի «Grand Prix»-ի՝ Գերմանիայի մեծ մրցաշարի, առաջին օրը տատամի մտած Հայաստանի հինգ ներկայացուցիչներից համեմատաբար հաջող են հանդես եկել մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը (նկարում՝ ձախից), որը Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակցության մեր գլխավոր հավակնորդն է, եւ մինչեւ 66 կգ քաշային, 21  տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը: Նրանք տարել են երկուական հաղթանակ, որից հետո պարտություն են կրել:

Դյուսելդորֆում 2015 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներից բացի խաղարկվում են նաեւ դրամական մրցանակներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armenpress.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728