Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Գյումրի ռազմաբազայից զինվորի կորելու լուրը

Փետրվար 23,2015 18:36

Հարվային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավարի խոսքերով՝ ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Այս մասին հաղորդում է Rybinsk-once.ru կայքը:

Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը հերքել է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կորելու մասին լուրը: Սահմանապահի կորելու մասին ոստիկանությանը հայտնել էր նրա կինը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 21-ին կորել է Շիրակի մարզում տեղակայված ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը, որի մասին տեղյակ է  պահվել  Շիրակի մարզային ոստիկանությանը:

Ոստիկանությունից  հավաստիացրել էին, որ վերջինս զինված չի եղել, գիշերը մինչեւ ժամը 2-ը  կապ է ունեցել Մարմաշեն գյուղում հայրական տուն հյուր գնացած իր կնոջ հետ, սակայն այսօր աշխատանքի չի ներկայացել, որի պատճառով էլ հայտարարություն են տվել ոստիկանությանը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728