Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել շախմատի Երևանի պատանեկան առաջնության հաղթողներին

Փետրվար 23,2015 19:16

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացված շախմատի 2015 թվականի Երևան քաղաքի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը: Չորս տարիքային  խմբերով անցկացվող մրցաշարի նպատակն է ի հայտ բերել չեմպիոնների  և մրցանակակիրների։

Շնորհավորելով առաջնության մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել նրանց:

«Երևանում նմանատիպ միջոցառումների անցկացումն արդեն հաճելի ավանդույթ է դարձել, և համոզված եմ, որ այս մրցաշարն էլ ավելի ընդգրկուն կդառնա և ավելի մեծ թվով մասնակիցներ կունենա: Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել բոլոր այն ծնողներին, ովքեր իրենց երեխաների շախմատային կրթությունը վստահել են Երևանի շախմատի դպրոցներին, որտեղ նրանք ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ: Նախորդ տարի խոստացել էի, որ այս մարզաձևի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ Երևանում շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել, և այժմ կարող եմ վստահաբար ասել, որ մեր այս քաղաքականությունն իսկապես հաջողվեց, ու այսօր մայրաքաղաքի 9 վարչական շրջաններում գործում են շախմատի անվճար դպրոցներ: Համոզված եմ նաև, որ մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում առնվազն մեկ շախմատի դպրոց ունենալու` Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ իրականացվող ծրագիրն առաջիկա տարիներին ամբողջությամբ ավարտին կհասցնենք», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանն իր հերթին, շնորհավորելով առաջնության մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում մարզաձևի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում դրսևորած հստակ ու նպատակային քայլերի համար:

«Իրականում Երևանի շախմատի ֆեդերացիան շատ մեծ աշխատանք է կատարում, և ընդամենը մեկուկես տարում այս մարզաձևի զարգացման մասով զգալի փոփոխություններ են գրանցվել Երևանում: Եվ այդ արագությունը, որ ունի հիմա Երևանի շախմատի ֆեդերացիան, ես պատկերացնում եմ, թե ապագայում ինչպիսի լավ ու կարևոր միջոցառումներ են անցկացվելու Երևանում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի շախմատի ֆեդերացիային ու հատկապես ֆեդերացիայի նախագահ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով մեծ ներդրում ունի այս արագընթաց զարգացման գործում»,- ընդգծել է Սմբատ Լպուտյանը:

Շախմատի 2015 թվականի Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Հարկ է նշել, որ առաջնության հաղթողներն իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին: Առաջնությունը սպասարկող մրցավարներն էլ արժանացել են շնորհակալագրերի:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728