Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների հարազատները ուզում են փոխել իրենց փաստաբանին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 23,2015 19:40

Այսօր Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի մոտ բողոքի եկած Ավետիսյանների հարազատները՝ նրանց դուստրը, փեսան, սպանված  Հասմիկ Ավետիսյանի երեք քույրերը  գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին խստորեն քննադատելուց ու նրա հետ հենց Գյումրիում հանդիպում պահանջելուց զատ, դժգոհեցին նաեւ իրենց փաստաբան Երեմ Սարգսյանից: Նրանք նեղված էին, որ փաստաբանն իրենց հետ չէ:

Նրանք հայտարարեցին, որ ուզում են իրենց շահերը պաշտպանող փաստաբանների խումբ ունենալ եւ պատրաստ են համագործակցել այս գործի բացահայտմամբ շահագրգիռ փաստաբանների հետ: «Մինչեւ քառասունքը լռում էինք, մտածում էինք չմասնակցենք միտինգների, չլարենք վիճակը, միգուցե մի բան մեզ ասեն, բացահայտվի, բայց տեսնում ենք ոչինչ անող ու ասող չկա: Եթե դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ չուզեց գալ Գյումրի  ու հանդիպել մեզ, մենք շուխուռ կհանենք, միտինգների կելնենք, ողջ Գյումրին կկանգնի մեր կողքին:Մենք չեն ուզում, որ մեր պատճառով մի քաղաքացի տուժվի, դրա համար խելոք, մեր համար եկել էինք, որ մեզ պատասխանեն, թե ի վերջո ինչ են արել, վերջը 42 օր է անցել, անգամ չեն բացահայտել՝ Պերմյակո՞վն է, թե՞ սա ընդհանրապես սպանության մեջ չկա: Պերմյակովի երեսը որեւէ մեկը տեսե՞լ է, ասում են սահմանին բռնել են, որեւէ մեկը գիտի՞, դա՞ է Պերմյակովը», – ասում էին հարազատները:

PrevPhoto
NextPhoto

Շիրակի դատախազն ասաց, որ ինքը տվյալ քրեական գործով վարույթի մասնակից կամ պաշտոնատար անձ չի հանդիսանում եւ չունի որեւէ տվյալ հաղորդելու այս քրեական գործից: Րաֆֆի Ասլանյանը խորհուրդ տվեց պատասխան պահանջել վարույթն իրականացնող մարմնից, գրավոր դիմում հղել ու պատասխան ստանալ: Վերջինս հայտարարեց, որ իզուր են իր առանձնասենյակում սպասում ու իր աշխատանքները խոչընդոտում, քանի որ գլխավոր դատախազը Գյումրի հաստատ չի գա: Մեկ ժամի չափով Ավետիսյանների հարազատների պահանջը լսելով՝ Շիրակի դատախազը հեռացավ՝ պատճառաբանելով, որ ինքը դատարան պիտի գնա:Այդ ժամանակ դատախազություն եկան Շիրակի մարզային փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը, Գյումրու «Կումայրի» բաժնի ոստիկանապետ Արամ Ղարիբյանի ու մի քանի ոստիկանների ուղեկցությամբ: Դատախազի առանձնասենյակում առանձնազրույց ունենալուց հետո Ավետիսյանների հարազատները նախաքննական մարմնին դիմում գրելու համար գնացին ոստիկանության «Կումայրի» բաժին՝ երկար ժամանակ մնալով այդ բաժնի պետի Արամ Ղարիբյանի առանձնասենյակում: Մերթ ընդ մերթ լսվում էին նրանց բարձր ձայները որից զգալի էր նրանք անչափ վրդովված ու բորբոքված են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728