Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը ՀՀԿ-ի միակ մրցակիցը դառնալու հարցում բանակցելո՞ւ է իշխանության հետ

Փետրվար 23,2015 22:15
Sos Gimishyan

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի գնահատմամբ, քաղաքական դաշտում նոր պայքար է սկսվել երկու հիմնական ուժ ձեւավորելու նպատակով:

«Քաղաքական դաշտից ԲՀԿ-ն դուրս եկավ, չեմ կարծում՝ եթե կուսակցության ներսում փոփոխություններ լինեն այդ կուսակցությունը նույն քաշն ու հնարավորությունները ունենա, որովհետեւ այդ կուսակցությունում կար Գագիկ Ծառուկյան: Իսկ եթե նա չլինի, չեմ կարծում, որ այդ կուսակցությունում ինչ-որ բան կմնա: Այն ռեսուրսային բազայի վրա ստեղծված կուսակցություն էր, հիմա իրավիճակ է փոխվել: Քաղաքական դաշտում կա պայքար երկու հիմնական ուժեր ձեւավորելու: Այդպիսի մոտեցում է նկատվում եւ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով եւ իշխանության մոտ: Պայքարը նախկինում էլ կար, բայց հիմա ՀԱԿ-ը կփորձի դառնալ քաղաքական դաշտի երկրորդ կուսակցությունը: Այդպիսի բան, եթե տեղի ունենա, ապա իշխանության հետ համաձայնության արդյունքում կլինի»,- ասաց Սոս Գիմիշյանը:

Նա չբացառեց, որ հենց Սերժ Սարգսյանի հետ երկրորդ ուժը լինելու հարցում բանակցելու պատճառով է, որ ՀԱԿ-ն այսօր չսատարեց  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախաձեռնություն էր այսօր ԱԺ ներկայացրել, ինչը քվեարկությամբ չանցավ:

Սոս Գիմիշյանը չցանկացավ գնահատականներ տալ ՀԱԿ-ի չսատարելու որոշմանը, բայց ասաց, որ այդ կուսակցության գործի ու խոսքի մեջ հակասություններ է տեսնում. «Իհարկե, մակերեսի վրա հակասություն երեւում է: Ընդդիմադիր ուժը, որը պայքարում էր, ամեն ինչ անում, որ այսօրվա իշխանություններից ազատվի, չաջակցելու քայլ է անում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728