Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

 Շնորհակալություն  Լևոն  Տեր-Պետրոսյանին

Փետրվար 25,2015 10:28

Մեծարգո պ-ն Տեր-Պետրոսյան, կարդացի «Սրտիս պարտքը» հոդվածը ու մտահոգ եմ Ձեր երկմտանքի համար: Աննախադեպ երևույթը կյանքի կոչելը միշտ հղի է չընկալված լինելու կասկածով: Թե որն է Ձեր մտատանջությունը՝ կարող եմ միայն կռահել:

Հեշտ չէ հարգանքի արժանի արարքի կողքով  անտարբեր անցնել, երբ գիտակցում ես, որ քեզանից հետո եկողները ոչ կնկատեն, և ոչ էլ հավուր պատշաճի կդրվատեն:

Ձեր արձագանքը ոչ միայն ողջունելի է, այլ նաև երկար սպասված, երբ գնահատականները տալիս եք մարդկանց վարքագծին, բայց ոչ անձին, երբ երախտագիտությունը ջանում եք դարձնել մեր առօրյա կյանքի անբաժան մասը:

Այսօր, կիբоրգների վերափոխված, երեկվա «Գռեհիկ մատերիալիստները» դարձել են քաղաքական  վերլուծաբաններ: Նրանցից երբեք դրական ոչինչ չես լսի, լավը արտաբերելու վերջին պահին նրանց բերանից միշտ դուրս է թռչում «ճիշտը»:

Ժամանակին Ֆրիդրիխ Նիցշեն ասում էր. «Կարևոր չէ, թե ով էիք երեկ, կարևոր է, թե ինչ եք դարձել այսօր»: Եթե ցանկանում ենք համեմատվել, ապա միայն ինքներս մեզ հետ՝ ինչ էինք նախկինում և ով ենք ներկայում:

Ո՞վ էր Գագիկ Ծառուկյանը քսան տարի առաջ:

Սեփականաշնորհման գործով գայթակղված, պարզունակ դատողությունների տեր, պրագմատիկ մարդ:

Իսկ ո՞վ է նա այսօր:

Չկռահեցիք:

Ես չեմ պատրաստվում նրան գովերգել: Ընդամենը կնշեմ ՀՀ նախագահին ուղղած նրա պատասխանի հետևանքները, որը Հայ ժողովրդին (խոսքը չի գնում սփյուռքի մասին) բերեց բարեկրթության ու գավառականության ճամփաբաժան: Եթե նախկինում բարեկրթությունն ընտրյալների մենաշնորհն էր, ապա այսօր, արդեն հասարակության լայն զանգվածինն է: Մեր ժողովուրդը ոչ միայն ընկալեց ու գնահատեց նրա ասածը, այլ սպունգի նման կլանեց ու ցույց տվեց, որ կարոտ է կիրթ պահվածքի:

Թաղային հեղինակություն կոչվող «ինստիտուտները» փլուզվեցին:

Գագիկ Ծառուկյանը վերադարձրեց  ժողովրդին սեփական հաջողության կորցված հավատը, ցույց տվեց հաջողության տեղը. հաջողությունը թաքնված է անհաջողության ետևում, ինչպես մեր արժանիքներն են թաքնված մեր թերությունների ետևում:

Պ-ն Տեր-Պետրոսյան , Ձեր հոդվածում շրջանառում եք երկու անձանց անուններ՝ Գագիկ Ծառուկյան, Խաչատուր Սուքիասյան, ավելացրեք նորերը, դուք ի զորու եք ամենատարբեր մարդկանց արժանիքներն ու թերությունները իրարից զատել ու բոլորի լավագույն հատկությունները մեկտեղել…

Մենք հետևում ենք Ձեր օրինակին:

Վահագն Կոզմոյան

25.02.2015 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պարոն Վահագն Կոզմոյան:Հաջորդ անգամ չհամարձակվեք ինձ հղել ձեր գովաբանումը ոմն քաղաքական դիակի մասին:Իսկ թե ինչու եք ընտրել «Առավոտ»ը,հասկանալի է եթե հիշենք ,թե ժամանակին ով էր եւ որտեղ էր աշխատում «Առավոտ»ի գլխավոր խմբագիրը:Մոդերատորը գրածս կջնջի՞:Է՛հ.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728