Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրել են Ծառուկյանի ունեցվածքի հետ կապված վերաբաշխումներ չանել

Փետրվար 25,2015 16:25

«Ծառուկյանն արագությունը գերազանցել էր, և Սերժ Սարգսյանի գայիշնիկները բռնեցին ու տուգանեցին նրան, ասացին` աջ կընդունես, դանդաղ կքշես քեզ համար, թե չէ լավ չի լինելու: Մարդ բերեցին դրսից, որ այդ հարցերը կարգավորի»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ կլինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի քաղաքական ճակատագիրն, այսպես պատասխանեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Ըստ նրա` «դրսից մարդ էին բերել` որպես միջնորդ, և նրանց աշխարհայացքին, ընդհանուր առմամբ ծանոթ լինելով, կարելի է նկատել` խնդրել են, որ գույքային վերաբաշխումներ Ծառուկյանի ունեցվածքի հետ կապված չլինեն, բայց պայմանով, որ ինքն այլևս ագրեսիվ չի լինի»: Ըստ նրա`կռիվը սկսել էր Սերժ Սարգսյանը:

Բնութագրելով ներքաղաքական զարգացումները`պարոն Բարսեղյանն ասաց. «Սերժ Սարգսյանը լրջագույն  մեղադրանք է ներկայացրել կոնկրետ մարդու նկատմամբ, և նա լրջագույն  հայտարարություն է արել, խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է` Սերժ Սարգսյանի` իշխանությունից հեռանալու հայտարարությունը: Ես գիտեմ, որ քաղաքական արժանապատվություն հասկացությունը էկզոտիկա է, ամեն մարդ ասում է այն, ինչ խելքին փչում է: Վերջիվերո, Սերժ Սարգսյանը հանրությանը պիտի հաշիվ տա, որ ասում էր` ազգային անվտանգությանը սպառնում է այդ անձը, հանցագործություններ է պարտակել, ի՞նչ բացահայտվեց: Նախորդ հարցերն արդեն հնչել են` իսկ որ գիտեիք, ինչո՞ւ բան չէիք ասում, թե՞ երբ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվեց, այդ պահին որոշեցիք  դեմ դուրս գալ: Պիտի տեսնենք նաև Գագիկ Ծառուկյանի գործողությունները Սերժ Սագսյանի` իշխանությունից հեռացնելու և թալանված գումարները ՀՀ-ին վերադսրձնելու ուղղությամբ»: Սակայն պարոն Բարսեղյանը համոզված է, որ ոչ մե՛կը տեղի կունենա, ոչ մյո՛ւսը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի ճակատագին`պարոն Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ն կպահեն ու նշեց պատճառները. «Եթե Ծառուկյանին համոզած լինեն, կամ նա համոզված լինի, որ պիտի հեռանա քաղաքականությունից անձամբ, ապա կուսակցությունը կպահեն ու կպահապնեն, քանի որ այդ կուսակցության բացակայության դեպքում իշխանությունից դժգոհ հանրությունը ստիպված կինի մեկ այլ կուսակցության կողմնակիցը լինել ընտրություններին, ինչը Սերժ Սարգսյանի ռեժիմին ձեռնտու չէ: Ուստի սելիտրայի, սերմնացուի, պարարտանյութերի ռեժիմներով պիտի բավարարեն հանրության` այդ շերտի կարիքները` ցույց տալու համար, թե տեսաք` մեր տղին նեղություն տվեցին, բայց մեր տղան լավ տղա է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հետաքրքիր ժողովուրդ ենք,երեկվա տեղի ունեցածի մասին այնքան համոզված չենք խոսում,որքան հետագայում ,,տեղի ունենալիքի,,մասին..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728