Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց հողի, համայնքային կենտրոնի եւ բուժկետի Աճարկուտը

Փետրվար 25,2015 20:30

Փետրվարի 24-ին Տավուշի մարզխորհրդի նիստում Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ղեկավար Ռաֆիկ  Օհանյանը դիմելով արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին, ասաց, որ իրենց գյուղը գտնվում է Կիրանցի ձորում, այնտեղ բնակվում է 51 ընտանիք, 290 մարդ, ազատամարտի տարիներին,մարտական գործողությունների ժամանակ, գյուղից 2 զոհ  է եղել եւ հավելեց.

Rafik-Ohanyan

«Սահմանամերձ ենք համարվում որպես տարածքով մոտ: Հող չունենք, գյուղն ընդամենը ունի 18 հա տարածք, ուր  գյուղն է տեղավորված, աջ  եւ ձախ անտառներ են, ներքեւում գետով իջնում ենք ձոր եւ ձորով ճանապարհ է: Մենք սահմանամերձ համարվում ենք, բայց չենք օգտվում այդ օրենքներից: Ժողովուրդը շատ է բողոքներ անում, ես էլ ձեզ եմ խնդրում: Նախկինում Սեւքարի անտառտնտեսության  բանավան է եղել, անտառտնտեսության բազայի վրա է կառուցվել, մոտ 25 թվից մինչեւ 91 թիվը:  91 թվից դարձել է գյուղ, ունեցել է գյուղապետարան:  Կլինի՞ հանրապետությունում այսպիսի գյուղ, ոչ համայնքային կենտրոն ունենք, ոչ՝  բուժկետ,ոչ էլ՝ ժողովրդի համար հավաքատեղի: Խնդրում եմ հաշվի առեք այս խոսքերը»:

Փոխնախարար Վ. Տերտերյանը Աճարկուտի խնդիրների  մասին խոսք  չասաց:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728