Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի  ցուցարարին անգամ հետաքրքիր չէ, թե որ հոդվածով են իրեն մեղադրում    

Փետրվար 26,2015 17:43

Շիրակի մարզի քննչական բաժնում  բավական երկար՝ մոտ 2-2,5  ժամ  հարցաքննելուց հետո քիչ առաջ քրեական գործ է հարուցվել Ավետիսյանների սպանությունից հետո Գյումրու  ցույցերին  մասնակցած երկրորդ  անձի՝   26-ամյա  Անուշավան Հարությունյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  258- հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ հոդվածներով: Հոդվածը  կոչվում է « Խուլիգանություն»:

Երիտասարդը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն ոստիկանություն են հրավիրել որպես կասկածյալ , հարցաքննել են ու մեղադրանք առաջադրել: Այնուհետ բաց են թողել ստորագրությամբ՝ քաղաքից չհեռանալու պայմանով: Ոստիկանները նրան զանգահարել են  կանչել  ոստիկանություն ու  ծանուցագիրը ձեռքն են տվել: Ըստ նրա՝ սա իր  երկրորդ հարցաքննություն է, առաջին անգամ որպես վկա են հրավիրել: Տղան չի հասկանում, թե ինչ հասարակական կարգ է ինքը խախտել, ըստ նրա, ինքը ցույցի է մասնակցել, բայց ոչինչ չի արել:

Ոստիկանների համար հիմք  հանդիսացել է տեսանյութը: Անուշավանն ասում է, որ ինքը տեսանյութում  կանգնած է, խոսում է,  ոչ մի ավելորդ  բան  չի անում: Անուշավան Հարությունյանը երեկ  տոմս էր գնել  արտերկիր մեկնելու՝ արտագնա աշխատանքի, սակայն ստիպված է եղել հետ տալ՝ տուժվելով 60 հազար դրամ:

«Քանի  որ մեր երկիրը շատ «լավն է», գնում ենք դուրսը աշխատելու: Ես դեմ չեմ, թող մեղավորներին գտնեն  ու պատժեն, բայց ես չեմ զղջում ցույցերին մասնակցելու համար, ինչո՞ւ  պիտի զղջամ , ի՞նչ եմ արել»,-ասաց երիտասարդը: Ի դեպ, նա փաստաբան չուներ, ըստ նրա, կարիք էլ չունի, որովհետեւ  ինքը կարող է իր իրավունքները պաշտպանել: Երիտասարդը  անգամ չգիտեր, թե իրեն առաջադրված մեղադրանքով ինչ պատիժ է սպասվում: «Չեմ էլ հարցրել, ինձ հետաքրքիր էլ չէ, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,-հայտարարեց նա: Հիշեցնենք, որ այս նույն հոդվածի 4-րդ մասով մեղադրանք էր առաջադրվել  Ավետիսյանների դաժան սպանության պատճառով ոտքի ելած եւս մեկ ցուցարարի՝ սառնաղբյուրցի Մնացական Մարտիրոսյանին:

Իսկ Անուշավան Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը հետեւյալն է

  1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
  2. Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:

 

Նունե  ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սպանդի մեջ կասկածվող ռուս զինվորը գտնվում է ռուսական բազայում, որը Հայաստա՛նի տարածք է: Սպանդի մեջ կասկածվող ռուս զինվորը կոպտորե՛ն խախտել է ՀՀ օրենքը: Այսինքն՝ ՀՀ իրավապահ մարմինները պիտի ԱՆՄԻՋԱՊԵՍ գնան և կալանավորեն մեղադրյալին: Սա՛ է օրենքը:

    Սեփական քաղաքացիների հանդեպ ՀՀ իրավապահ մարմինների դուխը 1000 է: Որտե՞ղ է հիմա՛ ձեր «դուխը». գնացե՛ք ու ձերբակալե՛ք հայ ընտանիքին ոչնչացրած ոճրագործ կասկածյալին, այլ ոչ թե ՎԱԽԿՈՏ ու պատժիչ թատրոն խաղացեք՝ ի շահ Ռուսաստանի: Հիշեք՝ ստրուկին միա՛յն արհամարհում են:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728